Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Եկամտահարկի վերադարձից առայժմ կօգտվեն միայն մագիստրատուրայի ուսանողները. օրենքն ընդունվեց

Մարտ 06,2020 17:58

Ազգային ժողովն այսօր քննարկեց «Իմ քայլի» պատգամավորներ Լիլիթ Մակունցի եւ Սիսակ Գաբրիելյանի հեղինակած՝ «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների օրինագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը: Այս օրինագիծը վերաբերում է աշխատող ուսանողների վարձը եկամտահարկով փոխհատուցելուն:

«Մենք սկզբում առաջարկել էինք, որ սա բոլոր ուսանողների վրա տարածվի, բայց որոշեցինք, որ եկամտահարկի վերադարձը կտարածվի միայն մագիստրատուրայի ուսանողների վրա: Հետագայում կարող ենք քննարկել բոլոր ուսանողներին վերաբերելու հարցը»,-նշեց Սիսակ Գաբրիելյանը:

Նա ասաց, որ փոփոխություն են արել, եւ, ըստ այդմ, օրենքը կվերաբերի միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող ուսանողներին: Պատգամավորը նաեւ հայտնեց, որ եկամտահարկի վերադարձը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի մեկից՝ անկախ նրանից, որ կառավարությունն առաջիկա երկու ամսում պետք է սահմանի օրենքի շրջանակում տեղավորվող մասնագիտությունների ցանկը. «Այդ մասնագիտությունների մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողները, այսինքն՝ նախորդ տարի ընդունվածները եւս կկարողանան օգտվել այս օրենքից»: Օրինագիծն ընդունվեց 102 «կողմ» ձայներով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031