Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են օրինաստեղծ գործընթացներին առնչվող մի շարք հարցեր. Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը

Մարտ 06,2020 17:38

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են օրինաստեղծ գործընթացներին առնչվող մի շարք հարցեր:

Պատվիրակության այցի նպատակն էր գնահատել օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում օրենսդիր և գործադիր իշխանությունների համագործակցության ընթացքում առաջացող կարիքները և նպաստել այդ գործընթացում շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացմանը:

Փոխնախարարը ողջույնի խոսքում կարևորել է միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով օրենսդրական մշակումների գործընթացի զարգացումն ու կատարելագործումը՝ դրանք առավել թափանցիկ և ներառական դարձնելով:

Քրիստիննե Գրիգորյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է օրինաստեղծ գործընթացի ամբողջական շղթան՝ ընդգծելով, որ գործող Խորհրդարանի կողմից զգալիորեն ավելացել են օրենսդրական նախաձեռնությունները, որի համատեքստում օրենսդիր և գործադիր սահուն համագործակցությունը խթանելու համար կարևորել է Խորհրդարանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը:

Փոխնախարարը կարևորել է նաև Խորհրդարանում օրենսդրական նախաձեռնությունների աշխատանքային խմբերի ձևավորման, օրենսդրական պլանավորման սկզբունքների, ինչպես նաև տարբեր կոմիտեների ու խմբակցությունների միջև աշխատանքների համակարգումը:

Պատասխանելով պատվիրակության անդամների հարցերին՝ Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է հանրության համար Կառավարության օրենսդրական նախագծերի հասանելիությանը հանրային քննարկման էլեկտրոնային հարթակի միջոցով, ինչպես նաև ներկայացրել տարբեր գերատեսչությունների օրինաստեղծ նախաձեռնությունների տրամաբանությունը՝ նկարագրելով ոլորտային ռազմավարական պլանավորման գործընթացը, որի շրջանակում էլ նախանշվում են գերատեսչությունների օրենսդրական նախագծերի բովանդակությունները հաջորդող ժամանակահատվածում:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը շարունակական համագործակցության պատրաստակամություն են հայտնել:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031