Ինչպես երեկ տեղեկացրել էինք, նոր կորոնավիրուսի վարակման երկու կասկածելի դեպքի փորձանմուշ ուղարկվել էր ՀՀ՝ հետազոտության համար:
Ստացված թեստերի պատասխանի համաձայն՝ երկու քաղաքացու մոտ հիվանդությունը չի հաստատվել:
Նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները շարունակական են և, իրականացվող աշխատանքների վերաբերյալ մշտապես տեղյակ կպահենք հանրությանը:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին