Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնվերս Բանկում որոշ հիփոթեքային վարկատեսակներ դարձել են առավել գրավիչ

Մարտ 06,2020 17:23

Կոնվերս Բանկը, արձագանքելով ֆինանսական շուկայում միտումներին,  վերանայել է Ազգային հիփոթեքային ընկերության հետ գործակցությամբ իրականացվող հիփոթեքային վարկավորման պայմանները՝ սահմանելով առավել մրցունակ տոկոսադրույքներ մի շարք վարկատեսակների համար:

«Արդեն մի քանի տարի շարունակ ծրագրային հիփոթեքային վարկավորման թե ծավալով, թե քանակով Կոնվերս Բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է: 2017թ-ից  ի վեր պորտֆելի եռապատկումը հնարավոր է դարձել Բանկի ճկուն վարկային քաղաքականության, ֆինանսական շուկայում զարգացումներին արագ արձագանքման շնորհիվ»,- ասել են Կոնվերս Բանկում:

Այսուհետ  Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվող ծրագրի շրջանակում  բնակելի անշարժ գույքի կառուցապատման, ձեռքբերման և վերանորոգման վարկավորում է  իրականացվելու տարեկան սկսած 10,5%  անվանական տոկոսադրույքով*:

Էներգաարդյունավետ , ինչպես նաև մարզերում բնակելի անշարժ գույքի կառուցապատման, ձեռքբերման և վերանորոգման վարկերի անվանական տոկոսադրույքը կազմելու է տարեկան 9 % **:

Իսկ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ գործակցության շրջանակում  հիփոթեքային վարկավորում է իրականացվելու 11,5 %  անվանական տոկոսադրույքով*:

Բոլոր վարկատեսակները տրամադրվում են առավելագույնը 20 տարի մարման ժամկետով; Վարկի առավելագույն գումարը, կախված վարկատեսակից, 35 մլն- 60 մլն դրամ է:

Վերը նշված պրոդուկտների շրջանակում վարկավորման մանրամասները, ինչպես նաև դրանց փաստացի տոկոսադրույքները հասանելի են հետևյալ հղումներով՝

*   https://www.conversebank.am/hy/armenian-resident/

**   https://www.conversebank.am/hy/energaardyunavet/ և

https://www.conversebank.am/hy/marzayin/

Կոնվերս Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031