Լրահոս
Օրվա լրահոսը

Նունե Սարգսյան. «Ցանկանում ենք, որ ցուցահանդեսն օգնի փոխել վերաբերմունքը լրագրողների նկատմամբ»

Մարտ 06,2020 17:05

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» նախագծի «Առանց գրաքննության. Ճակատագրական 8-երի մեդիադրամաներ՝ 1988 1998 2008 2018» ցուցահանդեսը ներկայացնում է վերջին տասնամյակներին մեդիայում պրոպագանդայի, արտաքին ու ներքին վերահսկողության, ԶԼՄ-ների ու լրագրողների հանդեպ ճնշումների ու բռնության առավել ցայտուն օրինակները։ Այն մարտի 6-ից բացվել է Սարգիս Մուրադյան պատկերասրահում եւ մինչեւ մարտի 20-ը ներառյալ բաց կլինի:

 Հպէկրաններում (touchscreen) այցելուն հնարավորություն ունի ծանոթանալու հեղինակների ու փորձագետների մեկնաբանություններին,ինչպես նաև ստուգելու իր մեդիագրագիտությունը՝ «Մեդիամարտ», «Ցանցառ», «Լիտերատուսի արկածները» խաղերի միջոցով, լրագրողի դերում հանդես գալ ձևօրինակման սենյակում։

Մանրամասն՝ տեսանյութում

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն ասաց, որ ցանկություն ունի, որպեսզի այս ցուցահանդեսն օգնի փոխել վերաբերմունքը լրագրողների նկատմամբ: «Մենք ընդհանրապես նման նախագծեր ենք անում նրա համար, որպեսզի հասարակությունն ավելի շատ հասկանա, թե մամուլն ինչի համար է, ինչպես է աշխատում, ինչ դժվարությունների միջով է անցնում»,-ասաց տիկին Սարգսյանը:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի խոսքով, իր համար մեծ պատիվ է նման ցուցահանդեսի բացումը. «Ես հպարտ եմ, որ համագործակցում ենք Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ եւ շատ ուրախ եմ իրականացնել այս նախագիծը, որի նպատակն այն է, որ ԶԼՄ-ներն ավելի ներգրաված լինեն քաղաքացիական հասարակության մեջ»:

Տիկին Գրիզերը հույս հայտնեց, որ ցուցահանդեսից հետո լրագրողները կվերաարժեւորեն իրենց գործունեությունը, առաքելությունը եւ նպաստեն Հայաստանում ժողովրդավարության հզորացմանը:

Մանրամասն՝ տեսանյութում

«Լրատուն» նախագծի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանը, բոլոր նրանց, ում կյանքը շարունակվում է, ցանկացավ կարեւոր բաներ բաց չթողնել, կոչ արեց բացի արարողությանը ներկա լինելուց՝ լիարժեք ներկա լինել ցուցահանդեսին, նաեւ խոստացավ զգայացունց, հետաքրքիր ուղեկցություն էկրանների բովանդակության վերաբերյալ: Նա հիշեց, թե ինչպես է իր «տնական» անգլերենով նախագիծը մեկ ժամ ներկայացրել Դեբորա Գրիզերին ու տպավորել նրան:

Մանրամասն՝ տեսանյութում

Նա ներկայացրեց ցուցահանդեսը, որը տարբեր շրջանների է անդրադառնում, հիշեցրեց նաեւ շրջված իրականության մեջ հայտնվելը, այն օրերը, երբ մի ժամանակ էլ «ազգային արժեքներով» էին սկսել ճնշել ժողովրդավարական արժեքները:

Հավելենք, որ «Լրատուն» մեդիա թանգարանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի նախագիծն է: Այն հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031