Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հլը դեռ տարեկան արդյունք էլ չեն ամփոփել, այդքան պարգեւատրում են ստացել, ինչի՞ համար». Գեւորգ Պետրոսյան

Մարտ 06,2020 16:49

«Մենք պետք է պարգեւավճար ինստիտուտի իմաստը չխեղենք: Պարգեւատրումը արված գործի դիմաց տրվող հատուցումը չէ, արված գործի դիմաց հատուցումն աշխատավարձն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա հիշեցրեց, որ պարգեւավճար պետք է տան սահմանված նորմաները գերակատարելու համար, ցանկացած լավ աշխատանք պետք է խրախուսվի, բայց ո՞վ է ասել, որ եթե մի նախարար պարգեւատրվում է` մնացածներն էլ պետք է պարգեւատրում ստանան. «Նեղանալն իրավական կատեգորիա չի: Ո՞վ է ասել, որ եթե տվյալ հիմնարկի ինժեներին պարգեւատրում են, բոլոր ինժեներին պետք է պարգեւատրել: Մենք էլ ենք պարգեւատրվում, բայց մենք պատրաստ ենք, եթե որեւէ մեկը գա ասի՝ հարգելի այսինչյան, դուք ինչի՞ համար եք պարգեւատրվել, մենք կհանենք, դնենք ցույց կտանք հատ առ հատ թե ինչ պարտականություններ ինչ մակարդակով ենք կատարել»: Նա ասաց, որ այդ խտրական մոտեցումը պետք է իշխանությունը վերացնի ու տարբերակված մոտեցում ցուցաբերի:

Հետո Գեւորգ Պետրոսյանը հարցադրում արեց. «Դուք վերջին ամիսներին ե՞րբ եք լսել, թե ի՞նչ աշխատանքներ է անում Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը: Պարզվում է՝ 82 մլն դրամ 7 ամսվա մեջ, իրենց ստեղծման օրվանից, հլը դեռ տարեկան արդյունք էլ չեն ամփոփել, այդքան պարգեւատրում են ստացել, ինչի՞ համար: Թող գան հատ-հատ բացատրեն՝ ինչի՞ համար են ստացել: Այսօր Հայաստան-սփյուռք հարաբերությունները մի՞թե գտնվում են մեր համար ցանկալի կետում: Ընդհակառակը, նախարարությունը լուծարելով՝ մենք մեր հարգարժան սփյուռքահայերին ուղղակի, կարող ենք ասել, նեղացրեցինք: Ի՞նչ է այդ մարդկանց ուզածը՝ ընդամենը ուշադրություն, հարգանք: Դա արանքից հանեցինք, բերեցինք ինչ-որմի գրասենյակ, որի ոչ մի աշխատողի այստեղ երդվում եմ՝ ոչ մեկը չի ճանաչում, բայց մարդիկ պարգեւատրվել են, սուսուփուս իրենց պարգեւատրումներին տեր են կանգնել: Դրա համար որ ասում են՝ ժողովրդից թալանածը ժողովրդին, ժողովուրդը պիտի հնարավորություն ունենա վերահսկել պետական միջոցների ծախսը: Ժողովուրդը երբեւէ որեւէ մեկին չի լիազորել գնա սեռաշեղվածների վրա 20 մլն պետական բյուջեից հատկացում անի կամ մետրոյի կայարաններում տռճիկ տալու համար 2,5 մլն փող տան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031