Սպասվում է եւս մեկ հանդիպում Նարեկ Բաբայանի հետ
«Հաճըն» հայրենակցական միության անդամները եւ «Տեսակետ» մամուլի ակումբի անձնակազմը օրեր առաջ հանդիպում ունեցան Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ՝ Միության գրասենյակի (որը նաեւ «Տեսակետ» ակումբի սրահն է) տարածքի կարգավիճակի հարցով:
Խնդիրը վերջերս է ծագել՝ կապված տարածքի վարձակալության հետ: Սպասվում են որոշակի փոփոխություններ, որոնք էլ անհանգստության տեղիք են տվել: Այս առնչությամբ «Հաճըն» հայրենակցական միության ատենապետ, «Տեսակետ» մամուլի ակումբի նախագահ, Tesaket.info կայքի պատասխանատու Հովհաննես Գրիգորյանն ասաց, որ իրենց գրասենյակի կարգավիճակի փոփոխություն է սպասվում, ուստի հանդիպել էին պարոն Բաբայանի հետ՝ հարցի քննարկման նպատակով:
Գրիգորյանը ներկայացրել է խնդիրը, որից հետո ծավալվել է կարճատեւ քննարկում: Նարեկ Բաբայանը պատրաստակամություն է հայտնել առաջիկա օրերին շարունակել քննարկումը՝ խնդրին լուծում տալու համար: Հովհաննես Գրիգորյանը հուսով է, որ հարցը դրական լուծում կստանա՝ թե «Տեսակետ» ակումբի, թե՛ «Հաճըն» հայրենակցական միության աշխատանքները կանոնակարգելու տեսանկյունից՝ հաշվի առնելով իրենց գործունեության նշանակությունը:
Կարդացեք նաև
Գրասենյակի տարածքի կարգավիճակի հետ կապված փոփոխությունների մասին կտեղեկացնենք տեղի ունենալիք քննարկումից հետո:
«Տեսակետ» մամուլի ակումբի աշխատակազմ
«Առավոտ» օրաթերթ
06.03.2020