Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական խորհուրդը երկարաձգել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատը

Մարտ 06,2020 14:45

Փետրվարի 25-ին Եվրոպայի խորհուրդը երկարաձգեց ԵՄ վեց հատուկ ներկայացուցիչների մանդատները, այդ թվում՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մանդատը:

Կլաարի մանդատը երկարաձգվել է մինչև 2021 թվականի փետրվարի 28-ը: Նրա առաջին նշանակումը եղել է 2017 թվականի նոյեմբերին:

ԵՄ հատուկ ներկայացուցիչները խթանում են Միության քաղաքականություններն ու հետաքրքրությունները առանձին տարածաշրջաններում ու երկրներում, ինչպես նաև աշխատում են այնպիսի թեմաների ուղղությամբ, որոնք ԵՄ-ի կողմից հատուկ մտահոգության կամ հետաքրքրության են արժանացել: Նրանք ակտիվ դերակատարություն ունեն խաղաղության, կայունության և օրենքի գերակայության ամրապնդման գործում:

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031