Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վարչապետը, նախարարներն իրենց կենսագործունեությունը ֆինանսական առումով պատկերացնում են միայն աշխատավարձի եւ պարգեւավճարի արդյունքում». Վաղարշակ Հակոբյան

Մարտ 06,2020 14:40

Եթե վարչապետը դժգոհ է կադրային քաղաքականությունից, երեկ էլ կառավարության նիստի ժամանակ ասաց, որ հանձնարարականները չեն կատարում, այդ դեպքում ինչո՞ւ են պարգեւավճարներ տալիս այդ կադրերին, պարգեւավճար պետք է տան լավ աշխատանքի համար: Այս հարցին ի պատասխան՝ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն ասաց. «Ես չեմ կարող կիսել տեսակետը, թե վարչապետը դժգոհել է բոլոր կադրերից: Աշխատանքային հարաբերություններում կարող են լինել նաեւ աշխատանքային դժվարություններ: Կառավարության աշխատանքն, ընդհանուր առմամբ, իր բնույթով շատ ծավալուն է, որեւէ մասնավոր դեպք վերցնել ու այն քննարկելը ճիշտ չէ: Մենք կառավարության աշխատանքը պետք է դատենք թվերով եւ կոմպլեքս գործողություններով»:

Մենք հարցրեցինք՝ որ թվերով դատում եք կառավարության աշխատանքը, այդ մաթեմատիկական հաշվարկը որ անում եք, ի՞նչ բանաձեւով եք անում ու ի՞նչ եզրակացության եք գալիս, որովհետեւ մարդիկ սոցցանցերում հաշվել են՝ ավելի շատ պարգեւավճար են տվել, ելք են արել բյուջեից կամ, ինչպես ասում են, օրինական գանձագողություն, քան թե թալանածն են հետ բերել՝ Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց. «Ես ձեր գնահատականների հետ չեմ համաձայնի եւ դա իմ իրավունքն է: Ես շատ ուրախ եմ, որ բարձրագույն պաշտոնները, որ այսօր ստանձել են մեր իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ նախարարները, փոխնախարարները, փոխվարչապետերը, վարչապետը, կառավարության այլ անդամները, նրանք իրենց կենսագործունեությունը ֆինանսական առումով պատկերացնում են միայն աշխատավարձի եւ պարգեւավճարի արդյունքում եւ սա փաստ է, անհերքելի իրողություն»:

Նա ասաց, որ վերջին տարում ՀՀ-ում բուռն ճանապարհաշինություն է կատարվել, մարզերում ակտիվ շինարարություն է, ջրագծերի, դպրոցների, մանկապարտեզների վերանորոգումներ:

Մենք հետաքրքրվեցինք՝ կոնկրետ դուք ինչքան աշխատավարձ եք ստացել: Կոնկրետ թիվը չէր հիշում, ասաց, որ ստացել է այնքան, ինչքան բոլորը: Հարցին՝ բայց լա՞վ եք աշխատել, որ պարգեւատրվել եք՝ Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց. «Իմ աշխատանքի լավ կամ վատ լինելը պետք է գնահատի ընտրողը: Կարող եք ծանոթանալ իմ օրենսդրական նախաձեռնությանը, ելույթներին»: Հարցին՝ ի՞նչ նախագծերով եք հանդես եկել, որոնք դրականորեն փոխել են քաղաքացիների կյանքը՝ նա պատասխանեց. «Այժմ ունեմ երկու ընդունված նախագիծ, եւս երեքը քննարկման փուլում է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031