Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ խուճապ այս պահին չկա ու այն տեղեկատվությունը, որ հյուրանոցները մասսայաբար դատարկվել են, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում». Վաղարշակ Հակոբյան

Մարտ 06,2020 14:20

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը կորոնավիրուսի հետ կապված Ծաղկաձոր էր գնացել՝ իրավիճակին ծանոթանալու: Լրագրողներն այսօր ԱԺ-ում նրան հարցրեցին՝ տեղեկություններ կան, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ լքել են այդ տարածքը, հյուրանոցները դատարկ են, ի՞նչ տեղեկություններ ունեք՝ նա պատասխանեց. «Երբ այդ ինֆորմացիան տարածվեց, որ մեր քաղաքացիները տեղափոխվել են Ծաղկաձոր, դրանից հետո խուճապահար տրամադրություններ կային, ինչի արդյունքում «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները, առողջապահության նախարարը, ես, որպես տարածքից ընտրված պատգամավոր եղանք այնտեղ, հանդիպումներ ունեցանք բնակչության հետ: Բնակչությունն ըմբռնումով մոտեցավ ու սատարումը հայտնեց այն քաղաքացիներին, ովքեր գտնվում են այս պահին Ծաղկաձորում: Դրանից հետո քաղաքապետարանը հայտարարություն տարածեց, նշեցին, որ որեւէ խուճապ այս պահին չկա ու այն տեղեկատվությունը, որ հյուրանոցները մասսայաբար դատարկվել են, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում: Ֆեյսբուքում, սոցցանցերում եւ այլ տեղերում մեկնարկել է հեշթեգ «#եկԾաղկաձոր» ու կոչ է արվում քաղաքացիներին գնալ Ծաղկաձոր, հանգստյան օրերին զբաղվել դահուկասպորտով: Բոլոր նրանք, ովքեր ուզում են սատարել քաղաքին, տուրիզմին, պետք է օգտվեն այդ առաջարկից»:

Ըստ պատգամավորի, Ծառուկյանի, Գեւորգ Պետրոսյանի մատնանշած դեպքերը, որ Ծաղկաձորի հյուրանոցների ամրագրումները հանում են, զբոսաշրջիկը խուճապահար տաքսի է ստել, 25 հազար դրամ վճարել, որ շուտ իրեն հասցնի Երեւան, մասնավոր դեպքեր են, այս պահին խուճապ չկա: Վաղարշակ Հակոբյանն ասաց, որ Ծաղկաձորում որոշ հյուրանոցների սեփականատերերի ու տնօրենների հետ է զրուցել ու դրանից ելնելով էլ պնդում է, որ իրավիճակը նորմալ է:

Վաղարշակ Հակոբյանը հայտարարեց, որ ՀՀ-ն մինիմալ կորուստներով է դուրս եկել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից՝ արագ ու օպերատիվ արձագանքման շնորհիվ: Երբ հարցրեցինք՝ բայց դո՞ւրս է եկել՝ Հակոբյանը ծիծաղեց. «Դուրս են գալիս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031