Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին մինչեւ անշարժ գույք վաճառելը կպարտավորվի վճարել գույքահարկի պարտքը

Մարտ 06,2020 14:10

Ազգային ժողովն այսօր քննարկում է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրինագիծն ամբողջութամբ ընդունելու հարցը:

Օրինագծի հեղինակներից «Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանը հայտարարեց, որ ըստ օրինագծի՝ անշարժ գույք վաճառելիս քաղաքացին գնորդին պարտավոր է գույքը հանձնել առանց գույքահարկի պարտավորության. եթե կա գույքահարկի պարտավորություն, վաճառողն այն պետք է կատարի, ինչից հետո միայն գույքը հանձնի գնորդին:

«Մինչ այս նման պարտավորություն չկար: Պարզվել էր, որ շատ քաղաքացիներ գույք են գնել եւ հսկայական դրամական պարտքեր էին ձեռք բերել, ինչն արդար չէ: Այս օրինագիծը կլուծի խնդիրը, եւ քաղաքացիներն անշարժ գույք գնելիս պարտավոր չեն լինի գույքահարկ վճարելու մեծ պարտավորություն ստանձնել»,-նշեց Գեւորգ Պապոյանը:

Օրինագիծը դեռ պետք է քվեարկվի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031