Լրահոս
Օրվա լրահոսը

«Մագհայ». Վանաձորի հյուրընկալ անկյունը

Մարտ 06,2020 14:05

Վանաձորում Մարինե Դավթյանն ընտանիքի հետ իր տնից է սկսել  հյուրատնային բիզնեսն ու այն կոչել «Մագհայ»: Տարիներ առաջ մեկնարկած գործն օր օրի զարգանում է. հյուրեր են ընդունում աշխարհի տարբեր անկյուններից: Զբոսաշրջիկների արագ աճող հոսքին զուգահեռ որոշեցին ընդլայնել բիզնեսն ու հյուրատանը 2-րդ հարկ կառուցել։

Նախաձեռնությանն առաջինը արձագանքեց բիզնես գործընկերը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը: Սկսվեցին հյուրատան 2-րդ հարկի կառուցման աշխատանքները:

«Մեր 2-րդ հարկը կառուցել ենք 2018թ.-ին՝ մեկ տարվա ընթացքում։ Մեծ աջակցություն ունի մեր գործընկեր ԱԿԲԱ բանկը, որ կարողացանք հասնել մեր նպատակին։ 2019թ.-ի հունվարի 1-ին առաջին ամրագրումն էր հյուրատան նոր սենյակներում: Աշխատել էինք մինչև  դեկտեմբերի 31-ը՝ գործն ավարտին հասցնելու համար»,- պատմում է Մարինե Դավթյանը։

Ձեռներեցությունը զարգացնելու նպատակով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կազմակերպած անվճար բիզնես դասընթացներին տիկին Մարինեն ընտանիքի մյուս անդամների հետ ևս մասնակցել է՝ ընտանեկան բիզնեսը մեկ քայլ էլ առաջ շարժելու համար:

«2019-ին ստացել ենք հրավեր ԱԿԲԱ բանկի դասընթացներին մասնակցելու համար: Այդ  դասընթացների արդյունքում ոչ միայն գիտելիքներ ես ձեռք բերում, այլ նաև մարդկային շփումը օգուտ է տալիս, ստեղծվում են նոր կապեր»,-նշում է տիկին Մարինեն:

Մանրամասն՝ տեսանյութում:

 Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031