Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարկացրել է՝ քարտեզի վրա տեսնելով Սիսիան և Ուրարտու տեղանունները: Ալիևը Թովուզում մասնակցել է պետական խորհրդանիշների թանգարանի բացմանը և տեսնելով քարտեզներից մեկը՝ հետաքրքրվել է, թե որ դարին է այն պատկանում: «Յուրաքանչյուր քարտեզի վրա պետք է գրել՝ որ դարին է պատկանում, քանի որ փոխվել են պետություններ, սահմաններ: Որտեղի՞ց եք վերցրել այդ քարտեզը»
Ի պատասխան Ալիևին պատասխանել են, որ քարտեզը տրամադրել է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը: «Գրած են հին անունները, օրինակ՝ Սիսիան: Այդ ժամանակ Սիսիան անվանումը չի եղել… Ադրբեջանի ներկայիս տարածքի քարտեզի վրա ոչ մի պատմական անուն գրված չէ… Դրա համար եմ հարցնում՝ որ դարին է այն պատկանում: Այս քարտեզից հնարավոր չէ ինչ-որ բան հասկանալ: Այստեղ նշված չէ նաև Կովկասյան Ալբանիա պետությունը: Փոխարենը տեսեք՝ ինչ տառերով է գրված Ուրարտուն… Կապվե՛ք մշակույթի նախարարության հետ, քարտեզները պետք է հստակ լինեն և թվագրված: Պարզ չէ՝ պատմական որ ժամանակաշրջանին է պատկանում այս քարտեզը: Ներկայիս Ադրբեջանի տարածքի ոչ մի քաղաքի անուն չկա: Քարտեզը կախել եք և մտածում եք դրանով ամեն ինչ ավարտվա՞ծ է…Երեխաներ կգան և ի՞նչ կհասկանան այս քարտեզից: Իսկ եթե երեխան հարցնի՝ որտեղ է իմ հայրենիքը: Դրա փոխարեն տեսնում ենք Ուրարտուն»,-ասել է Ալիևը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ