Մարտի 1-ի մայր գործով մեղադրյալ նախկին փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ պատասխանելով ՀԺ-ի այն հարցին՝ արդյոք 2020 թվականին Մարտի 1-ի գործով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշո՞ւմ է եղել:
Աբրահամյանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ Աֆյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի անցած լինելու հիմքով, որը, ի դեպ, համարվում է ոչ արդարացնող հիմք:
ՀՀ նախկին փոխոստիկանապետը մեղադրվում էր ՀՀ ՔՕ 38-309 հոդվածի հատկանիշներով՝ բռնության, զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու, դրդելու կամ այն կազմակերպելու համար:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: