Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սարգիս Խանդանյան. «Կառավարող ուժը այս ընթացքում երբեւէ ատելության խոսք չի տարածել». «Ժողովուրդ»

Մարտ 06,2020 11:55

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ատելության խոսքի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Սարգիս Խանդանյանի հետ՝ պարզելու համար, թե ինչով է զբաղվելու իրենց աշխատանքային խումբը, երբ արդեն կառավարությունը նման օրենքի նախագիծ է խորհրդարան բերել։

– Այս օրենքի նախագիծը սահմանում է, որ բռնության կոչերը, դրանց տարածումը քրեականացվի, քրեական դաշտ բերվի: Բռնության կոչը ատելության խոսքի ամենածայրահեղ դրսեւորումներից մեկն է, դա ասվում է բոլոր միջազգային փաստաթղթերում՝ Եվրոպայի միության, Եվրախորհրդի, ՄԻԵԴ-ի եւ այլն, բայց կան ատելության խոսքի այլ դրսեւորումներ, որոնք տարբեր երկրներում տարբեր են, քրեականացված չեն։ Նախագիծը չի վերաբերում միայն սոցիալական ցանցերին, Ինտերնետում տարածված, այլ, առհասարակ, բռնության կոչերի տարածումը եւ արդարացումը, բայց որոշակի հիմքերով եթե այդ կոչերը ուղղված են օրինական, ազգային, կրոնական, ռասայական եւ այլն այդ հատկանիշների հետ կապված։ Նպատակ կա՝ առանձին մարդկային խմբերը պաշտպանված լինեն, որպեսզի իրենց պաշտպանեն բռնության կոչերից։

– Ատելության խոսքի դեմ պայքարի աշխատանքային խմբի աշխատանքները խորհրդարանում շարունակվելո՞ւ են։

– Միանշանակ մեր աշխատանքները շարունակվելու են, հանդիպումներ, քննարկումներ ենք ունենում փորձագետների, մասնագետների հետ։ Այս գործընթացները միմյանց չեն խանգարելու, ընդհակառակը՝ որոշում կա, միմյանց փոխլրացնելով դա իրականացնել։

– Բայց ընդդիմությունը հայտարարում է, որ հենց իշխանությունը պետք է այս օրենքի նախագծի հետ կապված հետեւություններ անի, քանի որ իշխանության ներկայացուցիչները, անգամ ՀՀ վարչապետն են երբեմն հանդես գալիս բռնության կոչերով։ Դուք համակարծի՞ք եք, ո՞ւմ է այս ամենը առաջին հերթին վերաբերելու։

– Ես կարծում եմ, որ կառավարող ուժը այդ հարցում ընդհանրապես արդարանալու խնդիր չունի, որովհետեւ կառավարող ուժը այս ընթացքում երբեւէ ատելության խոսք չի տարածել, ու քաղաքական գնահատականները, որոնք հնչել են, եղել են սուր, դա չի նշանակում, որ դա ատելության խոսք է։ Ընդդիմությունը ֆեյքերի բանակից է խոսում, բայց երբ ասում ենք փաստեր, երբեք չեն կարողանում բերել։ Սա վերաբերում է այն անձանց, ովքեր բռնության կոչերով հանդես կգան։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031