Սուրեն Պապիկյանի դատվածությանը վերաբերող մեր հրապարակումից հետո մեծ աղմուկ բարձրացավ։
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց, որ այս քրեական գործի հարուցումն իր համար անհասկանալի է, եթե կարծել են, որ արտահոսքն իրավապահ համակարգի ներսից է, թող ծառայողական քննություն նշանակեին:
Նավասարդյանը եւս կարծում է, որ հարուցված քրեական գործը բացասաբար է ազդելու լրատվամիջոցների աշխատանքի վրա, եւ հանրության համար շատ կարեւոր տեղեկություններ այդպես էլ հանրությանը կարող են հասանելի չդառնալ.
«Ակնհայտորեն, եթե խոսքը գնում է քրեական գործի մասին եւ հնարավոր խիստ պատժի մասին, ապա ակնհայտ է, որ լրատվամիջոցները որոշ չափով զրկվում են իրենց տեղեկատվության աղբյուրներից։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ աղբյուրները կան տարբեր տեղերում, եւ այդ աղբյուրներն իրոք կարող են հանրության համար շատ կարեւոր տեղեկություններով կիսվել լրատվամիջոցների հետ։ Մենք ունենք Հայաստանում ներդրված ազդարարման ինստիտուտ, որը շատ կարեւոր ինստիտուտ է կոռուպցիայի դեմ պայքարի համար, եթե տարբեր պաշտոնյաների նկատմամբ լինեն քրեական գործեր այն պատճառով, որ իրենք տարածել են ինչ-որ տեղեկություններ, որոնք հանրության համար կարեւոր են, բնականաբար, դա,կարող է ազդել ազդարարի ինստիտուտի արդյուննավետության վրա։ Ես չեմ ուզում ասել, որ այստեղ ընդհանրություն կա, բայց որ շատ պաշտոնյաներ այս կարգի քրեական գործերից հետո կարող են իրենց կաշկանդված զգալ լրատվամիջոցների շատ կարեւոր տեղեկություններ տրամադրելու գործում, պարզ է, որ բացասական ազդեցություն է թողնելու»։
Կարդացեք նաև
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում