Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին. «Կարճ, լակոնիկ հանդիպում էր». «Հրապարակ»

Մարտ 06,2020 11:46

Մարտի 4-ին ՀՅԴ-ն եւ ՀՀ կառավարությունը ժլատ տեղեկություն տարածեցին վարչապետ Փաշինյանի, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հանդիպման մասին, որին մասնակցում էր նաեւ Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը. «Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել համահայկական հարցերի շուրջ»։ Զրուցել ենք Իշխան Սաղաթելյանի հետ։

– Ինչի՞ մասին էր հանդիպումը, հաղորդագրությունը շատ լակոնիկ է։

– Որովհետեւ կարճ, լակոնիկ հանդիպում է եղել էդ հարցերի շուրջ։  Համահայկական  հարցեր են քննարկվել ու տարածաշրջանային։ Այս օրերին Հայաստանում է Բյուրոյի ներկայացուցիչը, տվյալ հարցերի շուրջ կար  փոխադարձ հետաքրքրություն՝ խոսելու, ներկայացրել ենք մեր դիրքորոշումը, տեսակետը։ Օրինակ՝ Սեւրի դաշնագրի 100-ամյակին նվիրված միջոցառումներից։ Դաշնակցությունը միջազգային շատ լուրջ խորհրդաժողով է անում, եւ ուզեցել ենք հասկանալ, թե պետությունն ինչ մասնակցություն է ունենալու, ինչ դիրքորոշում ունի։

– Նախաձեռնությունը ձե՞րն էր, թե՞ վարչապետինը։

– Ընդհանուր այդ հարցերի շուրջ եղել է երկուստեք հետաքրքրություն, հանդիպել ենք։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031