Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երբ թա­փա­ռող շնե­րը խմ­բով հար­ձակ­վեն, փոր­ձեք նրանց «ուղ­ղոր­դել» դե­պի քա­ղա­քա­պե­տա­րան. «Իրատես»

Մարտ 06,2020 11:20

Թա­փա­ռող շնե­րի հար­ձա­կում­նե­րի, կծե­լու դեպ­քե­րի մա­սին ա­հա­զան­գե­րը Երևա­նում կտ­րուկ մե­ծա­ցել են, սա­կայն քա­ղա­քա­պե­տա­րա­նի ան­դոր­րը դրա­նից չի խախտ­վում։ Ա­սում են՝ ի­րա­վի­ճա­կը վե­րահս­կում են։ Չնա­յած գրե­թե ա­մեն օր շնե­րի հար­ձակ­ման նոր դեպ­քի մա­սին են քա­ղա­քա­ցի­նե­րը բարձ­րա­ձայ­նում։ Մինչ­դեռ քա­ղա­քա­պե­տա­րանն այն­պի­սի վի­ճա­կագ­րու­թյուն է ներ­կա­յաց­նում, որ ա­պա­ցու­ցում է այս խնդ­րում առ­կա բար­ձի­թո­ղի վի­ճա­կը։

Մի փոքր հետ գնա­լով ար­ձա­նագ­րենք, որ իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո քրեա­կան գործ հա­րու­ցե­ցին շնե­րի ստեր­ջաց­մամբ զբաղ­վող «Յու­նիգ­րաֆ-իք­սի» նկատ­մամբ (այս ըն­կե­րու­թյու­նը հե­տա­գա­յում դա­դա­րեց­րեց իր գոր­ծու­նեու­թյու­նը թա­փա­ռող շնե­րի դեմ պայ­քա­րի ո­լոր­տում), ո­րը, ըստ այդ ըն­կե­րու­թյան տվյալ­նե­րի, տա­րե­կան շուրջ 30 հա­զար շուն էր ստե­րի­լաց­նում կամ քնեց­նում։ Հի­մա քա­ղա­քա­պե­տա­րա­նը հայ­տա­րա­րում է, թե Երևա­նում 3000 թա­փա­ռող շներ են ստեր­ջաց­րել‚ իսկ մայ­րա­քա­ղա­քում առ­կա է ըն­դա­մե­նը 5000 թա­փա­ռող կեն­դա­նի։ Փաս­տենք, որ այդ ըն­կե­րու­թյան գոր­ծու­նեու­թյան դա­դա­րե­ցու­մից հե­տո քա­ղա­քա­պե­տա­րա­նը գրե­թե ո­չինչ չի ա­րել‚ ու այս ըն­թաց­քում թա­փա­ռող շնե­րի քա­նա­կը կտ­րուկ ա­ճել է։ Այ­սինքն, ե­թե 30000-ի փո­խա­րեն 3000 է ստեր­ջաց­վում, ար­դեն կա­րե­լի է պատ­կե­րաց­նել, թե ինչ թվե­րի հետ գործ ու­նենք։ Հի­շեց­նենք թվե­րի այս մա­նի­պու­լյա­տոր­նե­րին, որ շնե­րը սե­րունդ են տա­լիս տա­րին եր­կու ան­գամ՝ ա­մեն ան­գամ ու­նե­նա­լով մոտ 4-5 ձագ‚ ու ե­թե նույ­նիսկ 3000 ստեր­ջա­ցում են ա­րել, կեն­դա­նի­նե­րի ի­րա­կան թի­վը երկ­րա­չա­փա­կան պրոգ­րե­սիա­յով ա­ճել է։ Հե­տաքր­քիր է նաև՝ ինչ սկզ­բուն­քով է Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը հաշ­վել‚ որ Երևա­նում կա ըն­դա­մե­նը 5000 թա­փա­ռող կեն­դա­նի։ Ա­նընդ­հատ լսում ենք հայ­տա­րա­րու­թյուն­ներ թվե­րի‚ տար­վող աշ­խա­տանք­նե­րի մա­սին‚ սա­կայն այդ ա­մե­նը հիմ­նա­վո­րող մաս­նա­գի­տա­կան բա­ցատ­րու­թյուն­ներ չկան։ Մտա­հո­գիչ հարց է ծա­գում՝ քա­ղա­քա­պե­տա­րա­նում սո­ցիա­լա­կան այս լր­ջա­գույն խնդ­րի լուծ­ման նկատ­մամբ կա՞ հս­տակ մշակ­ված ռազ­մա­վա­րու­թյուն‚ թե՞ գոր­ծում են, ինչ­պես խելք­նե­րին փչում է։

Քա­ղա­քա­պե­տա­րա­նից տե­ղե­կաց­նում են նաև‚ որ ա­ռա­ջի­կա­յում կբաց­վի թա­փա­ռող կեն­դա­նի­նե­րի կա­ցա­րան‚ ին­չից հե­տո խն­դի­րը կլուծ­վի։ Մինչ­դեռ քա­ղա­քա­պե­տա­րա­նի պա­տաս­խա­նա­տու­նե­րը պետք է ի­մա­նա­յին, որ ողջ աշ­խար­հում կա­ցա­րա­նի նպա­տա­կը, թա­փա­ռող կեն­դա­նի­նե­րին այն­տեղ տա­նե­լով, նոր տե­րեր գտ­նելն է։ Ե­թե ո­րոշ ժա­մա­նակ անց շան հա­մար տեր չի գտն­վում‚ ա­պա այդ կեն­դա­նին էֆ­թա­նա­զիա­յի է են­թարկ­վում‚ քա­նի որ կա­ցա­րան­նե­րը մշ­տա­պես հա­մալր­վում են նոր կեն­դա­նի­նե­րով‚ ուս­տի այն­տեղ միշտ պետք է ա­զատ տե­ղեր լի­նեն նոր «բնա­կիչ­ներ» ըն­դու­նե­լու հա­մար։

Այն­պես որ, պետք չէ խու­ճա­պի մատն­վել. երբ թա­փա­ռող շնե­րը խմ­բով հար­ձակ­վեն, փոր­ձեք նրանց «ուղ­ղոր­դել» դե­պի քա­ղա­քա­պե­տա­րան, հատ­կա­պես այն պաշ­տո­նյա­նե­րի մոտ, ով­քեր օ­դից վերց­րած վի­ճա­կագ­րու­թյուն են ներ­կա­յաց­նում։ Նրանք ագ­րե­սիվ շնե­րի հետ հաս­տատ «լե­զու կգտ­նեն»։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031