Լրահոս
Օրվա լրահոսը

Համաձայն չեմ, որ Երևանում նստած մարդը որոշի, թե Ջերմուկում ապրող մարդը ինչ օդ է շնչելու, ինչ աշխատանքով է զբաղված լինելու. Ամուլսարի խնդիրը հանրաքվեով լուծելու մասին. «Ժամանակ»

Մարտ 06,2020 10:55

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ասաց, որ Ամուլսարի հարցը հանրաքվեով լուծելը սխալ է, քանի որ այդ հարցը բազմաշերտ է և, բացի իրավական խոչընդոտներից, կա նաև քաղաքական մոտեցում։ «Երբ որ խոսում ենք իրավունքի մասին, պետք է հասկանանք, որ ամեն ինչ օրենքով չի սահմանափակվում։ Իրավունքի էությունն այն է, որ մարդն իր շրջակա միջավայրի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք ունի, որից էլ բխում է, որ այդ որոշում կայացնելու իրավունքը իրացնելու ճանապարհները պետք է Ազգային ժողովը կամ առաջ մշակեր, կամ հիմա։ Եթե օրենքը նման հնարավորություն թույլ չի տալիս, ապա այդ օրենքը պետք է փոխվի։ Ես չեմ բացառում, որ հիմա իրավական խութեր կան այդ հարցը հանրաքվեի դնելու համար»,- ասաց Նահապետյանը՝ հավելելով, որ ինքը ամեն դեպքում դեմ է հարցը հանրաքվեի դնելու, քանի որ այդ հարցը, նախ, արդեն ջերմուկցիները լուծել են։

Նրանք և՛ ստորագրություններով, և ավագանու միջոցով, և՛ իրենց որոշումներով արտահայտել են իրենց դիրքորոշումը, և գործադիրը պետք է հետամուտ լինի այդ որոշումների կատարմանը։ Բացի դրանից՝ լուրջ հարց է հանրաքվեի շրջանակի ճշգրտումը։ Այսինքն՝ թե ով պետք է մասնակցի Ամուլսարի հարցով հանրաքվեին։

«Օրինակ՝ ես համաձայն չեմ, որ Երևանում նստած մարդը որոշի, թե Ջերմուկում ապրող մարդը ինչ օդ է շնչելու, ինչ աշխատանքով է զբաղված լինելու, արդյոք լավ է, որ իր տուրիստական բիզնեսը փակվի և տեղը հանքարդյունաբերական բիզնես բացվի, որը 10 տարի հետո էլ չի լինելու։ Այս հարցերի պատասխանը երևանցին չպետք է կարողանա տալ։ Երևանցին չի այդ հոգսը տանելու։ Եթե հանրաքվե, ապա միայն տեղական մասշտաբով»,- ընդգծեց Նահապետյանը՝ հավելելով, որ անգամ տեղական հանրաքվեի հարցը մի քանի շերտ ունի, քանի որ անգամ ենթադրաբար ընդունելով, որ ջերմուկցիները համաձայն լինեն, որ իրենց միջավայրը փոփոխվի, հարց է առաջանում՝ արդյոք ՀՀ ժողովուրդը համաձա՞յն է, որ իրեն պատկանող ընդերքի հարստությունը շահագործվի։ «Ասենք՝ ջերմուկցին դրան համաձայն է, բայց հարց է՝ Հայաստանի ամբողջ ժողովուրդը դրան համաձա՞յն է, թե՞ ոչ։ Եթե ժողովուրդը համաձայն է, ապա ջերմուկցիների ուզել-չուզելը դառնում է վերջնական որոշում։ Եթե բոլորն ուզում են, իսկ ջերմուկցին՝ ոչ, ապա հանքը չպետք է շահագործվի, բայց եթե ջերմուկցին ուզում է, ապա պետք է բոլորն էլ ուզենան, որ նոր հանքը շահագործվի։ Ջերմուկցու չուզելը մի խնդիր է, բոլորի չուզենալը՝ մեկ այլ խնդիր։ Այս հարցը ոչ համապետական հանրաքվեի դնելով է հնարավոր վերջնական պատասխանի հանգել, ոչ էլ՝ տեղական հանրաքվեի միջոցով։ Հարցը պետք է դիտարկել երկու մակարդակում»,- եզրափակեց Միքայել Նահապետյանը։

Ջերմուկցի բնապահպան Շիրակ Բունիաթյանը ասաց, որ Ամուլսարի հարցը ջերմուկցիները արդեն լուծել են իրենց 3000 ստորագրություններով հանրագրով։ «Մենք ջերմուկցիներով գտնում ենք, որ Ամուլսարի թեման արդեն փակված է։ Ժողովուրդը փակել է այդ թեման։ Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա կարող եմ ասել, որ ժողովուրդը 3 հազար ստորագրությամբ իր դիրքորոշումն արտահայտել է Ամուլսարի վերաբերյալ։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031