Նիկոլ Փաշինյանն Իտալիայում իրեն համեմատեց Հիսուսի հետ, Վրաստանում էլ ավելի առաջ անցավ. իր ու Հիսուսի «կադրային» քաղաքականությունը նույն հարթությունում դրեց։ Դեռ մի կողմ, որ Հիսուս լինելու բարդույթը չի հաղթահարվում, բայց հետաքրքիր է՝ ովքե՞ր են իր կառավարության առաքյալներն ու ամենակարևորը՝ հուդաները, որոնց մասին այդքան շատ է սիրում խոսել կառավարության ղեկավարը։
Այս չափից դուրս բարձր ինքնագնահատականն ինչո՞վ է արդարացված։ Ցանկացած իշխանություն փրկիչ ու արարիչ է դառնում, երբ հասարակությունն է նրան այդ պատվին արժանացնում՝ աչքի տակ ունենալով կառավարության հայրենանվեր գործերը։ Բայց օրինակ, երբևէ լսե՞լ եք 31 կամ 15 հազար դոլարով պարգևատրված «առաքյալների», կառավարական բոլոր հաճույքներից օգտվող, թող ների ինձ Աստված՝ Հիսուսի մասին։
Այն, որ այսպիսի համեմատությունները հոգեբանական որոշ խնդիրների վրա են լույս սփռում, հասկանալի է, բայց այս երկու տարվա ընթացքում շատ էական մի հարց բաց է մնացել։ Ի վերջո, չկա՞ մեկը, մի մասնագետ, որ երկրի ղեկավարին կողքից ճիշտ ուղղություն տա, հուշի պաշտոնյայի սահմանների ու զսպվածության մասին, ավելի կոպիտ ասած, աշխատի նրա վրա՝ խոսքից, պահվածքից, դիմախաղից սկսած մինչև հագուկապ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում