Ինչպես տեղեկացրել ենք, գիշերը Գյումրու Տեքստիլագործների թաղամասում գտնվող Պռոշյան փողոցի տներից մեկում 28-ամյա տղամարդը ծեծելով մահվան էր հասցրել իր 43-ամյա ընկերուհուն։ Դաժանաբար ծեծել էր նաև նրա 13-ամյա դստերը, որին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։
Ի դեպ, շտապօգնություն կանչել էր ձերբակալված 28-ամյա երիտասարդի մայրը։ Հիվանդանոցից էլ ահազանգել են ոստիկանություն, ոստիկանները պարզվել են, որ վնասվածքներ է ստացել մայրը, որը մի քանի ժամ անց մահացել է։ Նախնական տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա վիճաբանելու պատճառով։
Բժիշկներն այս պահին պայքարում են երեխայի կյանքի համար․ նրան հիվանդանոց են տեղափոխել դեմքի և մարմնի վրա ծեծի նշաններով, անգիտակից վիճակում, բացակայել է ճնշումը՝ 40 20 է եղել։ Կարգավորելով ճնշումը՝ նրան անմիջապես մտցել են վիրահատության, այժմ գտնվում է արհեստական շնչառության սարքի տակ, ռեանիմոբիլ են հրավիրել՝ նրան Երևան տեղափոխելու համար։
Ոստիկանությունից մեզ տեղեկացրեցին, որ երիտասարդը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել՝ գողություն և խուլիգանություն կատարելու համար։ Վերջին անգամ դատապարտվել է խուլիգանության հոդվածով։ Նա հաշվառված է ոստիկանությունում, ամուսնացած չէ։
Կարդացեք նաև
Թե ինչով է հարվածել մորն ու երեխային, Շիրակի դատախազի տեղեկացմամբ՝ նախնական տվյալներով՝ ծեծել է բռունցքներով։ Ստուգվե՞լ է արդյոք խմածության աստիճանը կամ թմրանյութ օգտագործելը, դատախազն ասաց, որ արյան նմուշ է վերցվել, որպեսզի փորձաքննություն նշանակվի ու պարզվի խմածության կամ թմրանյութի պարունակությունը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ