Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժողները հերքեցին Մասիս քաղաքապետի մասնակցությունը Հայանիստ և Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպին

Մարտ 05,2020 20:30

Մարտի 5-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (նախագահող դատավոր Ռոբերտ Պապոյան) տեղի ունեցավ Մասիսի քաղաքապետի եւ մյուսների գործով հերթական դատական նիստը: Շարունակվեց տուժողների հարցաքննությունը: Նիստին ներկա էր նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալները մեղադրվում են Թավշյա հեղափոխության օրերին ցուցարարների դեմ իրականացրած բռնությունների, խուլիգանության, գույքի վնասման դրվագներով:

Դատարանի դահլիճում Հայանիստ և Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետ կապված դատարանի դահլիճում հարցաքննվեցին տուժողներ Արա Պողոսյանն ու Աբրահամ Ինժիղուլյանը: Նրանք դատարանի դահլիճում հերքեցին Դավիթ Համբարձումյանի մասնակցությունն այդ միջադեպին: Նրանք հայտարարեցին, որ Դավիթ Համբարձումյանին այնտեղ չեն տեսել:

Մեղադրող դատախազը հետաքրքրվեց՝ այդ դեպքում ինչո՞ւ էին Դավիթ Համբարձումյանի անունը սկզբում նշել, բայց հիմա հերքում են, տուժողները պատասխանեցին, որ ուրիշների խոսքերից է դա եղել. իրենք չեն տեսել Դավիթ Համբարձումյանին:

Տուժողների հարցաքննությունից հետո նախագահող դատավորը հետաձգեց նիստը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 19-ին՝ ժամը 11.30-ին:

Aravot.am-ի հետ զրույցում Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը նշեց, որ այս գործով այս միջադեպը միակն է, որը մեղսագրվում է Դավիթ Համբարձումյանին և հավելեց. «Իմ պաշտպանյալները վեցն են, գոնե Դավիթ Համբարձումյանի մասով կարող եմ  ասել, որ նա իրեն մեղսագրված արարքում անմեղ է և պետք է արդարացվի»:

Հարցին՝ այդ գործում քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց`ոչ:

Մեր հարցին՝ գործով նոր դրվագներ, հանգամանքներ ի հայտ եկե՞լ են, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց. «Սա այն գործը չէ: Սա հնարովի գործ է և ոչ մի նոր հանգամանք լինել չի կարող»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031