2020 թ.-ի հունվարի 9-ին Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը գրությամբ դիմել էին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և խնդրել տեղեկություններ՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի հետ հանդիպման մանրամասներից:
Ավելի վաղ՝ 2019 թ․-ի դեկտեմբերի 16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 27-ին Արման Թաթոյանը՝ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ միասին այցելել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա և առանձնազրույց ունեցել այնտեղ պատիժը կրող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի հետ:
Փաստաբանները խնդրել էին տեղեկություններ այցից՝ արդյո՞ք արձանագրել են իրավունքի խախտման դեպքեր, դիտարկե՞լ են Ռազգիլդեևի պահման պայմանները, համապատասխանու՞մ են դրանք տեղական օրենսդրությամբ ու միջազգային փաստաթղթերով նախատեսված նորմերին և արդյո՞ք պաշտպանը մտադրություն ունի հանդես գալու հրապարակային հայտարարությամբ՝ այցի վերաբերյալ:
Արձանագրում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն, ըստ էության, այդպես էլ չի պատասխանել ՀՔԱՎ գրասենյակի հարցադրումներին, որոնք ուղղվել են թե´ նախկինում, թե´ այժմ. այն է՝ արդյո՞ք տեղի են ունեցել իրավունքի խախտման դեպքեր, արդյո՞ք դիտարկվել են Ռազգիլդեևի պահման պայմանները և արդյո՞ք ՄԻՊ-ը քայլեր է ձեռնարկում ռուսական բազայի տարածքից Անդրեյ Ռազգիլդեևին ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու ուղղությամբ՝ համակողմանի և օբյեկտիվ քննության անցկացումն ապահովելու նպատակով:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ այստեղ