1993-1996թթ. ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանը գտնում է, որ Հայաստանի նոր իշխանությունը «ոտքը պետք է դնի մեկ կոշիկի մեջ և ասի՝ եթե Արցախը չվերադառնա բանակցային սեղան, ես չեմ բանակցի»։ Իսկ արդյոք չբանակցելը չի՞ նշանակում պատերազմի վերսկսում։ «Իսկ հիմա ի՞նչն է խանգարում Ադրբեջանին վերսկսել պատերազմը»,- հարցնում է նա։
Նախկին վարչապետը խորհուրդ է տալիս ուսումնասիրել, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ինչպես է պայքարում թուրքական դրոնների դեմ։ «Այդ դրոնները վաղը գալու է Ղարաբաղի վրա։ Դրոնների դեմ համապատասխան ստորաբաժանում չունենք, մեզ պետք է ստեղծել դրոնային հրետանի»,- ասում է Հ․Բագրատյանը։
Ի դեպ վերջինս նաև մտահոգություն հայտնեց, թե այսօր Թուրքիայի նախագահ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կարող է քննարկել Իդլիբում զիջումների գնալու հավանականությունը՝ փոխարենն ակնկալելով ԼՂՀ բանակցային գործընթացում ներգրավվելու հնարավորությունը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=oHlGCnZXAnI&feature=emb_logo