«Առավոտ»-ի ունեցած տեղեկություններով, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից Արուս Հարությունյանը վայր է դրել մանդատը: Պատճառը նրա նոր աշխատանքի անհամատեղելիությունն էր քաղաքապետարանի ավագանի լինելու հարցում. հնարավոր շահերի բախումը կանխելու նպատակով է նաև Հարությունյանը կայացրել նման որոշում:
Արդեն հայտնի է, որ Ավագանու նախկին անդամ Արուս Հարությունյանին փոխարինելու է Հռիփսիմե Հունանյանը (լուսանկարում): Հունանյանն աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ« բժշկական կենտրոնում: Մեր հարցին ի պատասխան բժշկական կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը հաստատեց լուրը` նշելով, որ Հռիփսիմե Հունանյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույրն է:
Ճշտեցինք նաև, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն իսկ հաստատել է Հունանյանին որպես ավագանու անդամ: