Լրահոս
Օրվա լրահոսը

«Վազգենին իր կենդանության օրոք ոչ ոք Սպարապետ չէր կոչում, չէր էլ կարող կոչել, որովհետեւ ինքը թույլ չէր տա». Արամ Սարգսյան

Մարտ 05,2020 18:55

«Այն Հայաստանը, որը կուզենար Վազգեն Սարգսյանը, այդ Հայաստանում, միանշանակ, պիտի լուծված լիներ Արցախի հարցը: Եվ պիտի լուծված լիներ հայանպաստ, որովհետեւ Վազգենն իր կյանքն ու ամբողջ գործունեությունը նվիրեց Արցախի խնդրին»,- այսօր «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը:

Այսօր Սպարապետի ծննդյան 61-րդ տարեդարձի օրը, նրա ընկերները հարազատները, ԵԿՄ անդամներն այցելել էին Վազգեն Սարգսյանի շիրիմին:

«Վազգենին իր կենդանության օրոք ոչ ոք Սպարապետ չէր կոչում, չէր էլ կարող կոչել, որովհետեւ ինքը թույլ չէր տա»,- ասաց Արամ Սարգսյանը` հավելելով, որ Վազգենը համեստ մարդ էր, երբեք իրեն պատերազմ անցած տղաներից որեւէ մեկի հետ չէր համեմատում, որեւէ մեկից իրեն չէր գերագնահատում: «Ավելին, համարում էր, որ իրենցից յուրաքանչյուրը, ով իր կյանքը տվեց Արցախյան ազատամարտին, կամ ով ողջ մնաց եւ վիրավորվեց, ամենակարեւորն էր այդ պատերազմում, քանի որ յուրաքանչյուրի բացակայությունը չէր բերի այն հաղթանակը, ինչը կարող էր բերել: Ինքն ուղղակի կարողացավ այդ անհատականություններին ամբողջացնել, ձեւավորել բանակ, որն էլ հաղթանակ բերեց: Ինքը շատ դիպուկ է բնորոշել՝ «էս պատերազմին տվեցի ինչ կարող էի, եւ ձեռք բերեցի հպարտություն»:

Արամ Սարգսյանի գնահատմամբ, Վազգենը նորագույն շրջանի պատմության մեջ շատ մեծ ներդրում է ունեցել եւ սերունդներն ու ժամանակը պիտի գնահատեն նրան: Արցախյան պատերազմում մեր ձեռքբերումները`ազատագրված տարածքները, ինչը  աշխարհի աչքին փորձ է արվում ներկայացնել իբրեւ հայկական կողմից ագրեսիա, Արամ Սարգսյանը հիշեցնում է, որ եղել է «այս տղերքի կյանքի գնով եղավ» (նկատի ունի Եռաբլուրում թաղված ազատամարտիկների-Ն. Գ) եւ Վազգենի չարչարանքով ու աշխատանքով: Այժմ քաղաքական, դիվանագիտական ճանապարհով պիտի ամրացնել, հզորացնել մեր երկիրը, որպես իրապես անկախ երկիր. «Այդ Հայաստանը կլինի Վազգենի եւ բոլորիս երազած Հայաստանը, ինչի առումով բոլորս իսկապես անելիք ունենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031