«Եթե Ալեն Սիմոնյանն այստեղ լիներ, կասեր՝ ամբիոնը մի ծռեք, պարոն Պապոյան… Ձեզ կարգին պահեք»,-ԱԺ ամբիոնից այսօր անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանի եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի մասնակցությամբ միջադեպին՝ ասաց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը: «Այն, որ դուք ամաչում եք ձեր հանրապետական անցյալի համար, մենք դրանում մեղավոր չենք: Երբ պարոն Մարուքյանը հաղթում էր ՀՀԿ-ական թեկնածուին, դուք երազում էիք ՀՀԿ-ական իշխանության գրկում տաքուկ տեղ ունենալու մասին: Դա չստացվեց, եւ հիմա դուք հեղափոխության գրկում եք տաքանում»,-դիմելով Պապոյանին՝ ասաց Սամսոնյանը:
Նա հավելեց. «Ես ձեզ հասկանում եմ, դուք Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալու խնդիր ունեք, բայց գոնե տարրական ինքնասիրություն ունեցեք ձեր անցյալի հանդեպ: Եթե այստեղ ձեր անցյալն եք արդարացնում, դա մեզ չի հետաքրքրում: Անցեք Մարուքյանի ճանապարհը, նոր փորձեք այս ամբիոնից գնահատականներ հնչեցնել»:
Հիշեցնենք՝ վեճը սկսվել էր նրանից, որ Մարուքյանը Պապոյանին ասել էր «ՀՀԿ-ական», Պապոյանն էր իր ելույթում թվարկում էր, թե ԼՀԿ անդամներն ինչ թելերով են կապված ՀՀԿ-ի հետ, ինչին ի պատասխան՝ Մարուքյանը տեղից բղավում էր՝ «այ ՀՀԿ-ական, թեմայի շուրջ խոսիր»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ