Հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ խաղի վերլուծության ժամանակ Ժոզե Մոուրինյոն իրեն մեղադրել է նրանում, որ պետք է աշխատեր այնտեղ, որտեղ չպետք է լիներ, Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է. «Այո, ճիշտ է, եւ ամեն բան սկսվեց դրանից: Հետո հասկացա, որ ՄՅՈՒ-ում անելիք այլեւս չունեմ: Ես աշխատում էի, պրեսսինգ անում, պաշտպանվում, գոլեր խփում, փոխանցումներ կատարում, սակայն ինչ-որ մեկը դժգոհ էր: Ես այլեւս անելիք չունեի: Ես չէի ցանկանում ժամանակ կորցնել: Ցանկանում էի առաջ գնալ, շարունակել ֆուտբոլ խաղալ:
Ես տեղյակ էի, որ Արսեն Վենգերը հետաքրքրվում է ինձանով, երբ ես Մոուրինյոյի հետ կոնֆլիկտ ունեի: Նա ցանկանում էր ինձ տեսնել «Արսենալում»: Ես ուրախ էի, քանի որ դեռ մանկուց երազում էի խաղալ այդ ակումբում: Ես սիրում էի «Արսենալը», քանի որ այնտեղ շատ էին ֆրանսիացի ֆուտբոլիստները: Մտածում էի՝ հայտնվել Վենգերի ղեկավարած «Արսենալում», հեքիաթ է:
Ինչու չստացվե՞ց: Ինձ հրավիրել էր անձամբ Վենգերը եւ ամեն բան լավ էր: Հետո փոխվեց մարզիչը, եկան ուրիշ խաղացողներ, եղան նոր հայացքներ…»-ԿրաՍավա յութուբյան ալիքի հետ զրույցում ասել է Հայաստանի ազգային հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ