Կորոնավիրուսի տարածման ռիսկով պայմանավորված չեղարկվում է Լոնդոնում կայանալիք միջազգային ցուցահանդեսին հայաստանյան պատվիրակության մասնակցությունը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման արդյունքում առաջացած ռիսկերն ու վտանգները, այդ թվում՝ միջոցառման ոչ արդյունավետ անցկացման հավանականությունը, չեղարկում է ս․թ․մարտի 17-18 Լոնդոնում կայանալիք «AI & Big data EXPO» միջազգային ցուցահանդեսին հայաստանյան պատվիրակության մասնակցությունը, որի կազմում ոլորտը ներկայացնող գործարարները պետք է ներկայանային միասնական տաղավարով:
Միևնույն ժամանակ քննարկվում է հայաստանյան գործարարների՝ նոյեմբերին Սիլիկոնյան հովտում՝ Հյուսիսային Ամերիկայի Սանտա Կլարա քաղաքում կայանալիք նույնանուն՝ «AI & Big data EXPO» միջազգային ցուցահանդեսին մասնակցությունը:
Մանրամասն տեղեկատվություն նոյեմբերի մասնակցության վերաբերյալ կտրամադրվի առաջիկա ամիսների ընթացքում:
Կարդացեք նաև
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն