Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ֆեյքերի գարշելի գրոհն ինչպե՞ս կկարգավորեք». պաշտոնյան վստահեցնում է՝ «ֆեյքերը» եւս կպատժվեն բռնության քարոզի համար

Մարտ 05,2020 17:19

«Եթե զուգահեռ չենք կարգավորելու «ֆեյքերի» ինդուստրիայի գարշելի, կազմակերպված եւ ուղղորդված գրոհը… հասցեատերերերը հայտնի են: Չեք կարծո՞ւմ, որ դրանով մենք երկրորդ շունչ ենք տալու «ֆեյքերին», որոնք ոչ իրենց անունով շարունակելու են քարոզել ատելության խոսք եւ բռնություն»,- արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանին այսօր նման հարցադրում հղեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ քննարկեց բռնության կոչի, դրա քարոզի եւ բռնությունն արդարացնելու համար կալանքի, տուգանքի, ազատազրկման տեսքով քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծերի փաթեթը, որը հեղինակել է արդարադատության նախարարությունը:

«Ես չեմ հավատում, որ խնդիրը օրենսդրորեն հնարավոր է լուծել: Շվեդիայում, օրինակ, քաղաքական պայմանավորվածություն եղավ, այդ թվում մեդիայի հետ, որ ատելության եւ բռնության խոսքը չի տարածվում եւ հեռարձակվում»,-հավելեց Նաիրա Զոհրաբյանը:

Սրբուհի Գալյանը պատասխանեց, որ գուցե ՀՀ-ում էլ է հնարավոր նման քաղաքական մշակույթ ձեւավորել:

Ինչ վերաբերում է համացանցի «ֆեյքերին», փոխնախարարը նշեց, որ նրանց դեպքում էլ է քրեական պատասխանատվությունը գործելու:

«Անկախ նրանից՝ «ֆեյք» է, թե իրական օգտատեր, բռնության հրապարակային կոչ հնչեցնելու դեպքում ենթակա է քրեական պատասխանատվության: Իհարկե, ֆեյքերի առումով քննությունը բարդանալու է, բայց դա հնարավոր է: Այսինքն, պետք է զարգացնենք վարույթն իրականացնող մարմինների՝ կիբերհանցագործությունների կանխարգելման կարողությունները: Ամեն դեպքում, այս օրինագիծը կարեւոր քայլ է, որն ուզում ենք հնարավորինս արագ անել»,-համոզմունք հայտնեց Սրբուհի Գալյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031