Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես ուրախ եմ, որ այսօր մեր նախարարը, մարզպետը մնացել է պարգեւատրման հույսին, դա նշանակում է, որ չի գողանում». Գեւորգ Պապոյան

Մարտ 05,2020 16:07

«Ես ուրախ եմ, որ այսօր մեր նախարարը, մարզպետը մնացել է պարգեւատրման հույսին: Դա նշանակում է, որ չի գողանում, չի թալանում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն այսպիսի պատասխան տվեց, երբ հարցրեցին՝ կառավարության անդամների՝ 30 հազար դոլարի հասնող, 16 հազար դոլարի հասնող պարգեւատրումների մասին ի՞նչ տեսակետ ունեք, համաձայն չե՞ք ընդդիմադիրների կարծիքին, որ դա օրինականացված գանձագողություն է:

Պապոյանի խոսքով՝ նախկինում որոշ պաշտոնյաներ նույնիսկ հպարտ ասում էին, թե «մենք աշխատավարձ էլ չենք ստանում». «Որովհետեւ հսկայական գումարները թալանում, գողանում էին, դրա կարիքը չէին ունենում: Մենք պետք է ուրախ լինենք, որ մեր պաշտոնյաները աշխատավարձով ապրող մարդիկ են»:

Գեւորգ Պապոյանը հիշեցրեց, որ պարգևատրումներին զուգահեռ՝ կառավարությունը նաեւ թոշակ, աշխատավարձ է բարձրացնում. «5 տարի թոշակները չէին բարձրացրել, մեկ տարում բարձրացրեցինք»:

Այն քննադատություններին, որ պարգեւատրումներն օրենքի սահմաններում չեն, Պապոյանը պատասխանեց. «Օրենքի սահմաններում է եւ հաստատված է պետբյուջեով: Եթե նախարարները, պատգամավորները, բոլորը, ով ինչքան ստացել է, շուտով՝ մարտի 31-ը վերջնաժամկետն է, կհրապարակենք մեր հայտարարագրերը ու դուք կտեսնեք, թե, օրինակ, ես ինչքան աշխատավարձ եմ ստացել կոպեկ առ կոպեկ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031