Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ-ն Առողջապահության նախարարությունից հատուկ ցուցումներ չի ստացել դասերը հետաձգելու վերաբերյալ

Մարտ 05,2020 15:22

Ուսումնական հաստատություններում երկուշաբթի օրվանից` մարտի 9-ից դասերը կվերսկսվեն: Այսօր կառավարության նիստում այդ մասին հայտնեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ առողջապահության նախարարությունից հատուկ ցուցումներ չեն ստացել դասերը հետաձգելու վերաբերյալ:

Նա ասաց, որ պարբերաբար կապի մեջ է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ եւ, եթե առաջիկա օրերին եւս հանրապետությունում սուր շնչառական, այդ թվում կորոնավիրուսային վարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում նոր միջնորդություն չներկայացվի, նախադպրոցական ուսումնական հաստատությունները, քոլեջները, դպրոցները, ուսումնարանները, արվեստի դպրոցները, բուհերը կանցնեն իրենց բնականոն աշխատանքային ռեժիմին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031