Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պնդում ենք, որ միավորման արդյունքում լուրջ ռիսկեր են առաջանալու». ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները պահանջում են որոշումը չեղարկել

Մարտ 05,2020 13:51

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցներն այսօր էլ կառավարության առաջ շարունակեցին իրենց ցույցն՝ ընդդեմ երկու բուժհիմնարկների միավորման:

Առողջապահության նախարարությունը նախատեսում է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը միավորել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի հետ:

Մոտ երկու ամիս է ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցներն իրենց հիմնավորումներն են ներկայացնում՝ ինչու չեն կարող այդ հիմնարկները միավորվել, սակայն, ըստ կենտրոնի մասնագետների, նախարարությունն ականջալուր չի լինում: Այսօր էլ նրանք, գրեթե ամբողջ կազմով, պահանջում էին կասեցնել միավորման որոշումը:

Aravot.am-ի հետ զրույցում աշխատակիցներն ասացին, որ կենտրոնի 92 աշխատակից ազատման դիմումներն արդեն գրել են, սակայն հույս ունեն, որ նախարարության պատասխանատուները հետ կկանգնեն իրենց որոշումից:

Նրանք նաեւ պատմեցին, որ կառավարության դիմաց բողոքի ցույց անելուց հետո ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցների նկատմամբ ճնշումներ են իրականացվել կենտրոնի նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից. «Նա ասել է՝ մի հատ ինձ ցուցակ ներկայացրեք, թե ով է գնացել ակցիա իրականացնելու: Նաեւ պահանջ է ներկայացվել՝ հավաքել բոլոր աշխատակիցների անձնական հասցեները՝ ինչ հարցի համար, պարզ չէ: Փոխնախարարն էլ հայտարարել է, որ դրսից մասնագետներ են հրավիրելու, որ այս ոլորտում աշխատեն»:

Նրանց խոսքով, ապատեղեկատվություն է այն, թե իրենց բողոքի ցույցի նպատակը տնօրենին վերադարձնելն է. «Երեկ նախարարը ԱԺ ամբիոնից նորից ներկայացրեց սուտ տեղեկություն՝ խեղաթյուրելով մեր բողոքի իմաստը: Մեջբերում էր մեզ, որ մենք հայտարարում ենք՝ վերադարձրեք մեզ մեր տնօրենին, ինչի մասին ոչ մի անգամ չենք խոսել: Նորից եմ ուզում կրկնել, սա տնօրենի պայքար չէ, որովհետեւ տնօրենը չի ուզում այլեւս աշխատել: Մենք պնդում ենք, որ միավորման արդյունքում լուրջ ռիսկեր են առաջանալու եւ մենք ենք լինելու դրանց կրողը»,- ասաց աշխատակիցներից մեկը:

Կենտրոնի աշխատակիցները նաեւ վիրավորված են, որ իրենց հետ նախարարությունը մասնագիտական քննարկումներ չի անցկացրել, իսկ երկու օր առաջ Ազգային ժողովի Առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում կազմակերպված հանդիպումը վկայում է այն մասին, որ նախարարությունը ոչ մի ռեալ հիմնավորում չունի, բայցի նրանից, որ նախագիծն ուղղված է խարանի եւ խտրականության դեմ. «Այսպիսի արհամարհական վերաբերմունք երբևիցե բուժաշխատողները չեն տեսել»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031