Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օտարերկրացիները՝ մեր անշարժ գույքի շուկայում. «168 ժամ»

Մարտ 05,2020 12:26

Վիճակագրությունը որոշակի տվյալներ է հրապարակում, որով կարելի է որոշել, թե ովքեր են գնորդները։ 2019թ. մեր երկրում անշարժ գույք ձեռք բերողների մեջ առաջինը Ռուսաստանի քաղաքացիներն են՝ 48 տոկոս։ ԱՄՆ քաղաքացիները՝ 16 տոկոս, երկրորդն են։ Եվրոպական պետությունների քաղաքացիները երրորդն են՝ 12 տոկոս։ Չորրորդ տեղում սիրիացիներն են՝ գնումների քանակի 5.6 տոկոսը։ Ասենք նաև, որ նախկինում ձեռք բերածից հրաժարվողների առաջին եռյակը նույն երկրների քաղաքացիներն են, նույն հերթականությամբ։

Կա նաև մեկ փոքր փաստ։ 2019-ին օտարերկրացիները վաճառել են արտադրական նշանակության 3 օբյեկտ, գնել 5-ը։ Արտադրական նշանակության 5 օբյեկտի գնորդն էլ Ռուսաստանի քաղաքացիներ են։ Հասարակական նշանակության օբյեկտների գնորդների 64,7 տոկոսը ՌԴ քաղաքացիներ են, իսկ ԱՄՆ քաղաքացիները գնորդների 8.8 տոկոսն են։ Այս վիճակագրությունը հուշում է, թե որ երկրների քաղաքացիներին է ավելի հետաքրքրում մեր անշարժ գույքի ոլորտը։ Այն, որ մեր գյուղատնտեսության ոլորտը համարյա չի հետաքրքրում արտասահմանյան սեփականատերերին, նկատելի է հետևյալ փաստով։ 2019թ. օտարերկրյա քաղաքացիները վաճառել են 2364 գյուղատնտեսական նշանակության հող և գնել են շատ անհամամասնական քանակություն՝ 15-ը։

Ահա այսպիսին է մեր անշարժ գույքի շուկայի վիճակագրական պատկերն ըստ Կադաստրի կոմիտեի։

Արա ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031