Լրահոս
Օրվա լրահոսը

Էկոլոգիական կրթության ռազմավարությունն անտեսված է. «168 ժամ»

Մարտ 05,2020 12:38

Բուհերում Հայոց լեզու և գրականություն և Հայոց պատմություն առարկաների պարտադիր ուսուցման շուրջ ծագած տարակարծությունների ֆոնին՝ ստվերում մնաց էկոլոգիական կրթության հարցը։ Բանն այն է, որ ըստ «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենքի՝ էկոլոգիական կրթությունը և դաստիարակությունը պարտադիր են կրթության բոլոր մակարդակներում, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում։

Նման իրավիճակի բացատրությունը, թերևս, այն է, որ ամեն գերատեսչության հետաքրքրում են միայն իր ոլորտում գործող օրենքները, ինչի պատճառով չնկատվեց, որ Շրջակա միջավայրի նախարարությունը օրենքով բուհերին պարտադրում է էկոլոգիական կրթություն ապահովել։

2018թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությանը։ Ուշագրավ է, որ կառավարության կողմից հաստատված ռազմավարության մեջ նշվում է, որ էկոլոգիական կրթության ոլորտում Կրթության և գիտության (ներկայումս՝ ԿԳՄՍ) նախարարությունը և Բնապահպանության (ներկայումս՝ Շրջակա միջավայրի) նախարարությունը արդյունավետ չեն համագործակցում։ Իսկապես, բոլոր այն խնդիրները, որոնք պահանջում են միջգերատեսչական համագործակցություն, որպես կանոն, պատշաճ ուշադրության չեն արժանանում։ Հասկանալի է, որ էկոլոգիական կրթության հարցերով հատկապես շահագրգիռ է Շրջակա միջավայրի նախարարությունը։ Բայց առանց ԿԳՄՍ նախարարության այս ոլորտում հնարավոր չէ առաջընթաց ունենալ այն պարզ պատճառով, որ ուսումնական հաստատությունները գտնվում են հենց այս նախարարության ենթակայության տակ։ Բայց ԿԳՄՍՆ-ի համար էկոլոգիական կրթությունը բազմաթիվ թեմաներից մեկն է, որոնք այլ նախարարություններն ու գերատեսչությունները փորձում են տեղավորել ուսումնական ծրագրերում։

Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031