Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննադատողներից շատերին` մի մեծ խմբի հրավիրեցի նախագահական, չեկան». Արմեն Սարգսյանը` հանրաքվեի օր նշանակելու առիթով իր հասցեին քննադատությունների մասին

Մարտ 05,2020 12:16

«17-18 տարի առաջ էր, Վազգենի եւ իմ փոքր տղայի ծննդյան տոնը միասին տոնեցինք`Վազգենի հետ, Վազգենի նման, վազգենավարի քեֆ արեցինք»,- այսօր «Եռաբլուր» պանթեոնում, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը իր եւ Վազգեն Սարգսյանի հարաբերություններից մի փոքր դրվագ հիշելու`լրագրողների խնդրանքին, այսպես արձագանքեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 61 տարեկան:

Բանակի կազմավորման, պետության եւ պետականության կայացման գործում Վազգեն Սարգսյանի ներդրումների եւ դերակատարության մասին նախագահը չխոսեց: Ասաց. «Անցյալ տարի իմ ելույթում ես շատ բան, կարծեմ, ասել եմ: Այսօր ես գերեզմանոց եմ եկել` իմ ընկերոջ ծննդյան օրվա առիթով»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ սահմանադրական հանրաքվեի օրը նշանակելու` նախագահի ստորագրության առիթով հնչած քննադատություններից: Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Քննադատողները Սահմանադրությունը լավ չեն կարդացել, Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ ես ստորագրում եմ ընդամենը` հանրաքվեի օրը նշանակելու համար: Եվ եթե ես չստորագրեմ, միեւնույն է` օրը նշանակվելու է: Երբ քննադատողները Սահմանադրությունը խորապես կարդան, ընկալեն, մտածեն օրվա իրավիճակի մասին, երկրի զարգացման մասին, դրանից հետո, ես պատրաստ եմ քննարկել, իրենց հետ հանդիպել: Ընդ որում, էդ ձեր ասած քննադատողներից շատերին`մի մեծ խմբի` հրավիրեցի նախագահական, չեկան»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031