Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովհաննես Հովհաննիսյան. «Չասենք, որ բոլորը, ովքեր կուսակցական են, պետք է պարտադիր հեռանան». «Ժողովուրդ»

Մարտ 05,2020 12:20

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը  զրուցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ հանգուցալուծում է պատկերացնում ԵՊՀ-ի ռեկտորի ընտրության հարցում։

– Տարիներ շարունակ ԵՊՀ-ն քաղաքականացված է եղել, արդյոք ինչ-որ քայլեր ձեռնարկվո՞ւմ են, որպեսզի այս անգամ զերծ մնա համալսարանը քաղաքականությունից, հեղափոխություն արվելո՞ւ է ԵՊՀ-ում։

– Հեղափոխություն ասվածը կոնկրետ կրթական համակարգում լայն հասկացություն է։ Ես նշել եմ, որ արդեն 30 տարի մարդիկ զբաղեցնում են ամբիոնի վարիչի կամ դեկանի պաշտոնը, որը անընդունելի է ու թույլ չի տալիս երիտասարդ սերունդներին մոտիվացիա ունենալ եւ առաջընթացի հնարավորություն տեսնել. բազմաթիվ կանոնակարգեր կան, որոնք պետք է փոխվեն։ Պետք է միջավայրը առողջանա, մոտեցումը կրթությանը եւ կրթության որակը պետք է փոխվեն, այն թեկնածուն, որը կկարողանա այսպիսի հարցերին պատասխանել, ինքը, այսպես ասենք, կլինի նախընտրելի թեկնածու, բայց ոչ թե իշխանության կողմից նախընտրելի թեկնածու։ Ես գոնե այդպես եմ տեսնում իրավիճակը, ես թեկնածու չեմ, ես իմ դիրքորոշումն եմ ներկայացնում։ Նույն, օրինակ, դեկանների ընտրությունը շատ հաճախ ֆիկտիվ բնույթ է կրում, ինչպես նաեւ դասախոսների, դոցենտների, պրոֆեսորներ… Այսպես, համալսարանում տարածված բան կա. ասում են, թե քո տեղի համար մրցույթ են հայտարարել։ Այսինքն՝ արդեն գիտեն՝ ով է ընտրվելու, այս ֆիկտիվ բաները պետք է համալսարանում չլինի։

– Բայց արդյոք այժմ իշխանությունները կանե՞ն ամեն ինչ, որպեսզի ԵՊՀ-ն զերծ մնա քաղաքականությունից, համալսարանում այլեւս չլինեն քաղաքականացված դասախոսներ եւ անձինք։

– Այո, իշխանությունները իրենց փոփոխությունների միջոցով ամեն քայլ անում են, որպեսզի քաղաքականացված չլինեն համալսարանը, ուսանողները։ Միանշանակ է՝ վատ դասախոսներից, մասնագետներից պետք է ազատվել օր առաջ, բայց դա չպետք է պայմանավորվի կուսակցության պատկանելության սկզբունքով։ Տարիներ առաջ շատ մարդկանց կանչել են, ստիպել են, ճնշել են տարբեր մեթոդներով, որպեսզի նրանք ստորագրեն դիմումի տակ եւ ստանան կուսակցական տոմսը… Դրա համար պետք է մենք թացը չորից տարբերակենք եւ չասենք, որ բոլորը, ովքեր կուսակցական են, պետք է պարտադիր հեռանան ու հանեն համակարգից. պետք է նայեն մարդու պրոֆեսիոնալիզմին։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031