«Ամենակարեւորը վստահությունն է։ Ժողովուրդը պետք է 100 տոկոսով վստահ լինի, որ էս կառավարությունը բացառված է՝ իրենից որեւէ բան թաքցնի։ Մենք մեր թերություններն էլ չենք թաքցնում ձեզնից, ժողովուրդ ջան»։ Սրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են։ Այս մասին նա հայտարարեց Վրաստան կատարած այցի ժամանակ՝ Վրաստանում հայ համայնքի հետ հանդիպմանը։
Այժմ մենք չենք կարող հարց չտալ, թե ինչու է վարչապետն իր սիրելի ժողովրդի աչքերին նայելով՝ բացահայտ ստում։ Ավելին՝ փորձում համոզել, որ իրենք բոլորովին չեն ստում եւ երբեւէ չեն ստել։
Արդյոք մոռացե՞լ է, թե ինչպես է մամուլը բացահայտել նախարարների շքեղ պարգեւավճարները, որոնք համառորեն թաքցնում էին եւ խոստովանեցին, երբ այլեւս ճար չկար հերքելու։ Հիմա էլ գաղտնի որոշումներով են տալիս այդ պարգեւավճարները՝ առանց հրապարակելու։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը մոռացե՞լ է, որ ոչ թե իրենք հրապարակեցին, այլ մամուլը բացահայտեց առնվազն 350 հազար դոլարով մասնավոր ինքնաթիռ վարձելու եւ դրանով ԱՄՆ թռչելու փաստը։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը մոռացե՞լ է, որ այդ մենք՝ լրագրողներս, բացահայտեցինք, որ նա բյուջեից մոտ 1 մլն դոլար է դուրս գրել՝ իր առանձնատունը վերանորոգելու համար։ Եվ մեր հրապարակումից հետո միայն Նիկոլ Փաշինյանը «լայվ» մտավ նորոգված առանձնատնից, խոստովանեց, որ եղել է նման բան, ինչ-որ թվեր ասաց, սակայն նորոգմանը հատկացված գումարների մասին այդպես էլ չհրապարակվեցին կառավարության որոշումները։ Հրապարակվեցի՞ն արդյոք այն ծախսերը, որոնք կատարվել են Կոնդի ամառանոցների մուտքի մոտ հատուկ անվտանգության համակարգեր ներդնելու համար:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում