Լրահոս
Օրվա լրահոսը

35-ամյա համագյուղացին ալկոհոլի ազդեցության տակ դանակով հարվածներ էր հասցրել տարեց կնոջը. բացահայտվել է Հրազդանում 81-ամյա կնոջ սպանությունը

Մարտ 05,2020 11:43

2020թ. մարտի 4-ին՝ ժամը 00:30-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գտնվող բնակարաններից մեկում հայտնաբերվել է 81-ամյա կնոջ դի՝ կրծքավանդակի և մեջքի շրջանում կտրած-ծակած վերքերով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Իրականացված բազմաթիվ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Հրազդան քաղաքի 35-ամյա բնակիչ է:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. մարտի 3-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, 35-ամյա տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, այցելել է իր ծանոթ 81-ամյա կնոջ բնակարան, որտեղ առաջացած վիճաբանության  ժամանակ խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել` դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելով նրան:

35-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ 81-ամյա կնոջը սպանելու կասկածանքով և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է:

Կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031