Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ դեպքերում վկաները եւ տուժողները կհարցաքննվեն տեսակապով. օրինագիծն ԱԺ-ում է

Մարտ 05,2020 11:06

ԱԺ-ն այսօր քննարկում է «Իմ քայլի» պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած՝ «Քրեական դատավարության օրենսգրքում լրացումների օրինագիծն» առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Ինչպես հայտարարեց Նիկոլայ Բաղդասարյանը՝ այս օրինագիծը միջդատական ժամանակահատվածում վարույթն իրականացնող նախաքննական մարմին իրավունք կվերապահի հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով իրականացնելու վկայի կամ տուժողի հարցաքննությունը՝ հետեւյալ դեպքերում.

-Վկան եւ տուժողն առողջական վիճակի կամ տարիքի պատճառով չեն կարող ներկայանալ վարույթն իրականացնող մարմին:

-Անհրաժեշտ է ապահովել վկայի/տուժողի անվտանգությունը:

-Անհրաժեշտ է ապահովել նախաքննության արդյունավետությունը:

Նման դեպքերում, Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով, վկան կամ տուժողը հրավիրվում են իրենց տարածքի ոստիկանության կամ քննչական բաժին. «Երբ անձն այլ տարածքում է գտնվում, օրինակ՝ Կսպանում, իսկ վարույթն իրականացնող մարմինը՝ Երեւանում, գործող օրենքը սահմանում է, որ քննիչը տուժողին/վկային պետք է Երեւան հրավիրի: Բացառիկ դեպքերում քննիչն է մեկնում Կապան: Այս օրինագծով ոչ քննիչը կարիք կունենա Կապան հասնելու, ոչ էլ վկան/տուժողը՝ Երեւան: Սա կարագացնի հարցաքննությունը, քննչական գործողությունները չեն հետաձգվի, անձինք անհարկի չեն պահվի արգելանքի ներքո»:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ օրինագիծը չի նախատեսում վկայի/տուժողի ֆիզիկապես հարցաքննություն արտերկրում. «ԱԳՆ-ի հետ աշխատելով՝ եկանք եզրահանգման, որ արտասահմանում գտնվող մեր քաղաքացին կարող է ներկայանալ մեր հյուպատոսարան եւ հեռավար կարգով հարցաքննվել քննիչի կողմից: Եթե վկան ԱՄՆ-ում է, եւ չի կարող ՀՀ գալ, նա պետք է ներկայանա ՀՀ հյուպատոսարան: Այս դեպքերում հարցը կլուծենք մինչեւ օրինագծի երկրորդ ընթերցումը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031