Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական համակարգին առնչվող օրենսդրական փաթեթն ընդունվեց 1-ին ընթերցմամբ. ԼՀԿ-ն «դեմ» քվեարկեց

Մարտ 05,2020 10:50

ԱԺ այսօրվա նիստում քվեարկության դրվեց ՀՀ Արդարադատության նախարարության հեղինակած՝ Դատական օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մինչեւ քվեարկությունը հայտարարեց՝ հիմա «դեմ» են քվեարկելու. «Եթե մեր ներկայացվելիք առաջարկներն ընդունվեն, իսկ դատավորների անկախության հետ կապված մեր մտահոգությունները՝ փարատվեն, երկրորդ ընթերցման ժամանակ «կողմ» կքվեարկենք»:

Ապա «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց, որից հետո տեղի ունեցավ քվեարկությունը: «Կողմ» քվեարկեց 76 (+9 գործողման մեջ գտնվող պատգամավորների «կողմ» ձայներ), «դեմ»՝ 35, «ձեռնպահ»՝ 1 պատգամավոր: Օրենսդրական փաթեթը, որը երեկ քննադատել էր ընդդիմությունը, ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Այնուհետեւ քվեարկության դրվեց Կառավարության հեղինակած՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Մինչեւ քվեարկությունը պատգամավոր Արման Աբովյանն ասաց՝ ԲՀԿ-ն այս անգամ «ձեռնպահ» կքվեարկի եւ առաջարկներ կներկայացնի: «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց, որ «կողմ» կքվեարկեն՝ հույսով, որ մինչեւ երկրորդ ընթերցումը իրենց ներկայացնելիք առաջարկը կընդունվի: «Կողմ» քվեարկեց 92 (+գործուղման մեջ գտնվող պատգամավորների 8 «կողմ» ձայներ), «դեմ»՝ 2 եւ «ձեռնպահ»`18 պատգամավոր: Այս օրինագիծը եւս ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031