Լրահոս
Օրվա լրահոսը

Մերժում ենք հանրաքվեն՝ լինելով իր էությամբ հակասահմանադրական, այն դուռ է բացելու շարունակական իրավական քաոսի և անկայունության համար. «Ազգային օրակարգ»

Մարտ 05,2020 10:17

Այսօր Երևանի մի շարք մայրուղիներում հայտնվել են մեր կուսակցության կողմից պատրաստված քարոզչական վահանակները, որոնցում մենք կոչ ենք անում մերժել իշխանությունների կողմից սահմանադրության և օրենքների խախտմամբ նախաձեռնած, և փաստացի հասարակությանը պարտադրված հանրաքվեն։

Մենք սկզբունքայնորեն մերժում ենք այս կեղծ հանրաքվեն, քանի որ այն՝

ա) լինելով իր էությամբ հակասահմանադրական, դուռ է բացելու շարունակական իրավական քաոսի և անկայունության համար,

բ) ցանկացած արդյունքի դեպքում վնաս է տալու պետությանը և մեր երկրի զարգացմանը, և բերելու է պետական կառույցների հետագա կազմալուծմանը

գ) կարող է բերել իշխանության էլ ավելի մեծ համակենտրոնացման մի ուժի ձեռքում, որն արդեն իսկ երկրի զարգացման առանցքային հարցերում ցույց է տվել իր ոչ կոմպետենտությունը և ամբոխավարական էությունը

դ) վնասելու է մեր միջազգային հեղինակությանը և շեղելու է մեզ ժողովրդավարական և իրավական զարգացման ճանապարհից,

ե) արդեն իսկ պառակտել է հասարակությունը, և նպաստելու է էլ ավելի մեծ բևեռացման և հակադրության։

Եթե դուք կիսում եք մեր մոտեցումները, միացեք մեր կոչին։ Դեռ ժամանակ կա, և այսօր լավագույն ելքը այս հանրաքվեի չեղարկումն է, դրա հնարավորությունը գործող իշխանությունն ունի։ Իսկ եթե իշխանությունը շարունակի համառել, այս հանրաքվեն պետք է արհամարհել․ դրանով հստակ ուղերձ հղելով, որ հասարակության մոլորեցումը և պառակտումը հեռանկար չունի, և նախորդ իշխանությունների դեմ պայքարի անվան տակ քանդել մեր պետության առանցքային կառույցները մենք թույլ չենք տա։

Այս դեպքում, եթե նույնիսկ մի քանի հարյուր հազար մեր մոլորեցված համաքաղաքացիներ քվեարկեն Սահմանադրական դատարանի կազմաքանդման օգտին, դա դեռ բավարար հիմք չի տա այս իշխանությանը՝ շարունակելու պետության կառույցները քանդելու իրենց արդեն իսկ հստակ ուրվագծվող ուղեգիծը, և մենք շանս կունենանք խուսափել առավել բացասական հետևանքներից։

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

«Ազգային օրակարգ» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031