Սահմանադրական օրենքը Հայաստանում ընդունվել է միայն մեկ անգամ 1995 թվականին, բաղկացած է 8 կարճ հոդվածներից, Գերագույն խորհուրդը վերանվանել է Ազգային ժողով եւ ուժը կորցրել է Սահմանադրությունը ընդունելուց հետո։ 2015թ. Սահմանադրության 103-րդ հոդվածում 7 առաջվա շարքային օրենքներ վերանվանել են սահմանադրական օրենքների, որպեսզի մնացած շարքային օրենքները Սահմանադրության փոխարեն համապատասխանեն սահմանադրական օրենքների։ Ընդհանրապես սահմանադրական օրենքներն ընդունվում են առանձնահատուկ իրադրության համար։ Ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ կարող են նախատեսել իրավունքների եւ ազատությունների սահմանափակում։ Օրինակ, 09.04.2018թ. առանց որեւէ դրություն հայտարարելը «Հանրաքվեի մասին» նորաստեղծ սահմանադրական օրենքից հեռացրել են «Հանրաքվեի մասին» նախորդ օրենքի դրույթը, որ «Հանրաքվեի չեն կարող դրվել՝ մարդու եւ քաղաքացու իրավունքներին, ազատություններին ու պարտականություններին, դրանց իրականացումն ապահովող սահմանադրական երաշխիքների վերացմանը կամ սահմանափակմանը վերաբերող, ինչպես նաեւ Սահմանադրությամբ պետական մարմինների բացառիկ իրավասությանն ուղղակիորեն վերապահված հարցերը»: Այդ փոփոխությունը սահմանադրական օրենքում ոտնահարում է 2015թ. Սահմանադրության 3-րդ հոդվածի միակ ժողովրդավարական դրույթը, որ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները գործում են անմիջականորեն։ 3-րդ հոդվածի մնացած դրույթները կեղծ եմ։ Օրինակ, ՄԱԿ-ի Կանոնադրության 55-րդ հոդվածում գրված է, որ պետությունը պարտավոր է հարգել եւ պահպանել մարդու իրավունքները եւ հիմնական ազատությունները։ Ռուսաստանի Սահմանադրությունում գրված է՝ ճանաչել, պահպանել եւ պաշտպանել։ 2015թ. Սահմանադրությունում գրված է միայն՝ հարգել եւ պաշտպանել, քանի որ «respect» թարգմանվում է «եւ հարգել, եւ պահպանել»։
Պետությունը հասարակության պետական օրենսդրական կազմակերպում է։ 2005թ. Սահմանադրությունում գրված էր, որ պետությունը օրենքների հետ սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով: 2015թ. Սահմանադրությունում գրված է, որ հանրային իշխանությունը, որը պարտավոր է պահպանել օրենքներ, սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով: Այդպես պետական օրենքները ազատել են մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակումներից։
Իշխանությունների «տարանջատման» տերմինը փոխարինել են մասերի «բաժանման» բառով, իբրեւ այն «առավել ստույգ է արտացոլում իրերի վիճակը»։
Ազգային ժողովը եւ կառավարությունը չեն էլ ժխտում, որ Սահմանադրության հոդվածների էական մասը կեղծ է, ապա ինչու են հանրաքվեին դրել միայն 213-րդ հոդվածի փոփոխության հարցը։ Օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելիս կառավարությունը Ազգային ժողովին չի առաջարկում փոխել կեղծ հոդվածներից միայն մեկը։
Կարդացեք նաև
Բացի այդ, Սահմանադրության 164-րդ հոդվածում գրված չէ Սահմանադրական դատարանի անդամներին ցուցակով գործից ազատելու մասին։
Հրայր Թովմասյանին հեշտ կարելի է պաշտոնից ազատել 2005թ. Սահմանադրության անգլերեն կեղծ պաշտոնական թարգմանությունը ստորագրելու համար, որը տեղադրված է ՍԴ կայքում։ Սակայն կառավարությունն անպայման ուզում է ստանալ վերահսկվող Սահմանադրական դատարան։ 2009 թվականին արեւմտյան մեծ երկրների ճնշման տակ Հայաստանը ստորագրել է հայ-թուրքական արձանագրությունները, ապա ՍԴ-ն ընդունել է որոշում, որ արձանագրությունները հակասում են Սահմանադրական նախաբանում նշված Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետին, որ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։
Այդ որոշման պատճառով Թուրքիան հրաժարվել է վավերացնել արձանագրությունները, ապա արեւմտյան մեծ երկրների ճնշումը չի չքվել, ուրեմն մեզ պետք է ունենալ անկախ Սահմանադրական դատարան։
Անդրանիկ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.03.2020