25 տարի առաջ հրազենային կրակոցից մահացած Մհեր Պողոսյանի որդին, տուժողի իրավահաջորդ ճանաչված Էդուարդ Պողոսյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են երկու տղամարդ նրան և իր ազգակցին հետևում, հետո մոտենում և հարվածում, սակայն նրանց հաջողվում է փախչել՝ մտնելով ազգակցի տուն:
Էդուարդ Պողոսյանը համոզված է, որ իր հանդեպ հետապնդումները կապված են 25 տարի անց գործի վերաբացման հետ: Նրա համոզմամբ, այս ձևով փորձում են վախեցնել իրեն:
Տեղեկացնենք՝ որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում մի քանի ամիս է ընթանում է 25 տարի առաջ հրազենային կրակոցից մահացած Մհեր Պողոսյանի գործով նիստը՝ զինդատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքի հիման վրա:
Նախկին Աժ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, ով ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է, սույն գործով 1994 թվականին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման, սակայն պատիժը կրել է 3 ամիս:
Կարդացեք նաև
«Ես փոքր երեխա էի, Մանվել Գրիգորյանը երկու անգամ մտավ մեր տուն և պապուս ասեց․ էս թեման մեր ձևով ենք փակելու, խելոք մնացեք, թե չէ ձեր Պողոսյաններիդ առանց որդի կթողնեմ։ Դրանից հետո պապիս ասեց մամայիս, որ վտանգավոր է ձեր այստեղ մնալը, լքեք երկիրը և մենք գնացինք Ռուսաստան»,- պատմում է Էդուարդ Պողոսյանը:
«Թավշյա հեղափոխությունից հետո ես այս գործով զբաղվում եմ ու ամեն անգամ գալիս եմ Հայաստան: 2019 թվականին հերթական նիստը պետք է լիներ, ես բարեկամիս հետ քայլում էի և լսեցի հետևիցս ձայն, որ ասեց․ ոնց որ հանգիստ չես ուզում նստես տեղդ և խփեցին ինձ: Ես նկատեցի, որ նրանցից մեկի ձեռքին դանակ կա: Ես այս ամեն ինչը կապում եմ այս գործի հետ, ում պիտի ինչ անեի, երկար ժամանակ չեմ եղել Հայաստանում: Հիմա իրենք լուրեր են տարածում, որ ինձ 250 հազար դոլար գումար են տվել, որ այս թեման փակեմ»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: