Լրահոս
Օրվա լրահոսը

Freedom House-ը Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ճանաչել է «մասամբ ազատ» երկրներ

Մարտ 04,2020 23:45

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանը ճանաչել է «մասամբ ազատ» երկիր: «Ազատությունն աշխարհում 2020» զեկույցի համաձայն՝ Հայաստանը  ազատության գնահատման համակարգում ստացել է 100 միավորից 53-ը, որից 21-ը բաժին է ընկնում քաղաքական իրավունքին, 32-ը՝ քաղաքացիական ազատություններին: 2019-ին Հայաստանը կրկին ճանաչվել էր «մասամբ ազատ» երկիր՝ 21 միավորով: Նշենք, որ «մասամբ ազատ» է ճանաչվել նաև Լեռնային Ղարաբաղը-ը՝ 100 միավորից ստանալով 34-ը:

Տարածաշրջանի երկրներից «մասամբ ազատ» է ճանաչվել նաև Վրաստանը՝ 61 միավորով, իսկ Թուրքիան  (32 միավոր), Ռուսաստանը (20 միավոր), Իրանը (17 միավոր)  և Ադրբեջանը (10 միավոր) դասվել են «ոչ ազատ» երկրների շարքին

Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ զեկույցի համաձայն՝ Հայաստանում քաղաքական ազատականացումը և 2018թ. Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը դրական ազդեցություն է թողել Լեռնային Ղարաբաղի վրա: Մասնավորապես, տեղական ընտրություններին ընդառաջ ԼՂ-ում ավելացել է մրցակցությունը և քաղհասարակության ակտիվությունը, ինչն իր հերթին հարթակ է ստեղծում  2020-ին Լեռնային Ղարաբաղի նախագահի և խորհրդարանի ընտրություններում այլ փոփոխությունների համար:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031