Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) այսօր մեղադրանք է առաջադրել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։ ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն ԶԼՄ-ներին փոխանցել է՝ նախկին բարձրաստիճան զինվորականը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 3 միլիոն դոլար գույքի վատնում կատարելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։