Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյանն ու Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը քննարկել են կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը աշխարհում և տարածաշրջանում

Մարտ 04,2020 22:15

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Քիչ առաջ խոսեցի ՌԴ Սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովայի հետ՝ քննարկելու կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը աշխարհում և տարածաշրջանում։

Նախ շնորհակալություն հայտնեցի նրան մեր երկրին ցուցաբերած համակողմանի աջակցության համար, այդ թվում ախտորոշիչ թեստերի տրամադրման։

Քննարկեցինք կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը աշխարհում և տարածաշրջանում, ինչպես նաև իրականացվող միջոցառումները երկու երկրներում։

Երկուստեք կարևորեցինք երկրների համագործակցությունը վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում և պայմանավորվեցինք այսուհետ ևս փորձի և տեղեկատվության փոխանակում անել»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031