Ավանդաբար Հունաստանում կատարվող օլիմպիական կրակի բոցավառումը եւ փոխանցավազքի մեկնարկը կտրվի սահմանված ժամկետներում: Սակայն արարողակարգում, կապված կորոնավիրուսի հետ, որոշակի սահմանափակումներ են մտցվել: Մասնավորապես, կսահմանափակվի կրակի բոցավառման արարողությանը մասնակցողների թիվը, կրճատվելու է արարողությանը ներկա գտնվող Ճապոնիայի պատվիրակության կազմը, չափվելու է փոխանցավազքի բոլոր մասնակցողների ջերմությունը:
Արարողակարգային հանձնաժողովի ներկայացրած փաթեթով կոչ է արվում վազորդներին ողջունելիս լինել զուսպ: Բուժզննում են անցնելու ոչ միայն բուն միջոցառման մասնակիցները, այլեւ այդ գործում ներգրավված բոլոր աշխատակիցները, իսկ փոխանցավազքում ներգրավված մարզիկներին հորդորվում է վատ ինքնազգացողության դեպքում հրաժարվել մասնակցությունից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ