Միջազգային օլիմպիական կոմիտեն, Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն եւ ազգային օլիմպիական կոմիտեները շարունակում են միասնաբար պայքարել կորոնավիրուսի դեմ եւ նախապատրաստվել հուլիսի 24-ին մեկնարկող 32-րդ ամառային օլիմպիական խաղերին:
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը, նշելով շահագրգիռ բոլոր կազմակերպությունների միասնականությունը, կարեւորել է այս փուլում օլիմպիական վարկանիշային մրցումների անցկացումը եւ դրանց մասնակցող մարզիկների անվտանգության ապահովումը, որն իրականացվելու է ԱՀԿ-ի, Ճապոնիայի կառավարության, Չինաստանի ԱՕԿ-ի եւ այլ երկրների ԱՕԿ-ների հետ համագործակցելով:
Թոմաս Բախը համոզված է, որ համընդհանուր ջանքերի գործադրմամբ Տոկիո-2020-ը հաջողություն կունենա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ