Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Գրիգորյան. «Ընտրական հանձնաժողովի կարողությունների շարունակական հզորացումը համահունչ են Կառավարության բարեփոխումների օրակարգին»

Մարտ 04,2020 21:21

Կառավարությունում կայացել է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրերի ղեկավար հանձնաժողովի նիստը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր Կառավարությունում կայացել է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրերի ղեկավար հանձնաժողովի եզրափակիչ նիստը:

Նիստին մասնակցել են «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրերի շրջանակներում աջակցություն ցուցաբերած դոնոր համայնքի ներկայացուցիչները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, ՄԱԿ-ի մշտական համակարգողը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչները:

Նիստը մեկնարկել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի և ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Միհաելա Ստոյկոսկայի ողջույնի խոսքերով:

Շնորհակալություն հայտնելով ծրագրում ներդրում ունեցած բոլոր երկրների ներկայացուցիչներին մասնակցության համար՝ փոխվարչապետը նշել է, որ այս հանդիպումները թույլ են տալիս ուշադրության կենտրոնում պահել ընտրական գործընթացների կատարելագործմանն ուղղված համատեղ ջանքերը: Մհեր Գրիգորյանը նշել է, որ այս ոլորտում հետևողական բարեփոխումները և ընտրական հանձնաժողովի կարողությունների շարունակական հզորացումը համահունչ են Կառավարության բարեփոխումների օրակարգին:

Շոմբի Շարփը նշել է, որ համատեղ ջանքերը աջակցել են Հայաստանում թափանցիկ ընտրությունների իրականացմանը 2018 թվականին, որոնք արժանացել են բարձր գնահատականի նաև միջազգային դիտորդների կողմից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, շեշտելով ծրագրերի կարևորությունը, ներկայացրել է դրանց hիմնական արդյունքները և ձեռքբերումները:

Նիստի ընթացքում ՄԱԶԾ ծրագրի աշխատակիցները ներկայացրեցին «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրի 2019թ․ արդյունքները և նախանշեցին ծրագրի հետագա փուլերը մինչ 2020թ. վերջը:

Նիստը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031